ՄԱԿ-ի նոր նախաձեռնությունը. 1 դոլար 1 սիրիացի փախստականի համար
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն անսովոր արշավ է սկսել` կոչ անելով 64 մլն մարդու 1 դոլար նվիրաբերել սիրիացի փախստականներին: Ըստ կազմակերպության` այդքան գումար է անհրաժեշտ, որպեսզի կարողանան հոգալ փախստականների կարիքները: Այս մասին հաղորդում է ՄԱԿ ռադիոն:
«Մեկ դոլարը կարող է փրկել ինչ-որ մեկի կյանքը» կարգախոսով արշավն անցկացվելու է ՊՀԾ-ի կայքում, Ֆեյսբուքի և Թվիթերի իր պաշտոնական էջերում: Այն տևելու է 72 ժամ:
Հիշեցնենք, որ ՊՀԾ-ն ֆինանսավորման բացակայության պատճառով ստիպված էր դադարեցնել Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Եգիպտոսում ապաստանած 1.7 մլն սիրիացի փախստականներին տրամադրվող օգնությունը: