Վերնիսաժի գործ. «Եթե անգամ տուժողները բողոքեին, գործի վրա լուրջ ազդեցություն չէր ունենա»
Այս տարվա մայիսի 17-ին Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործով տուժողները գործով ամբաստանյալ Գոռ Առաքելյանի նկատմամբ բողոք չեն ներկայացրել: Նրանք տուժող են ճանաչվել նախաքննական մարմնի որոշմամբ, քանի որ հրազենային վնասվածքներ են ունեցել:
Panorama.am-ի հետ զրույցում Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց. «Փաստը, որ տուժողները որևէ բողոք չունեն Գոռ Առաքելյանի նկատմամբ, լուրջ, էական ազդեցություն չի կարող թողնել գործի ընթացքի վրա: Հետագայում, երբ դատարանը պատիժ է նշանակում, հաշվի է առնում՝ տուժողները բողոք ունեն, թե ոչ: Մեծ հաշվով՝ մեծ ազդեցություն չունի»:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե պատգամավոր Կարո Կարապետյանը, ով Գ. Առաքելյանի կնոջ հայրն է, տուժողներին վճարել է, որպեսզի չբողոքեն, Ե. Սարգսյանն ասաց. «Եթե խոսքն այն մասին է, թե գումար են տալիս՝ չբողոքելու համար, եթե բողոքեն էլ, համարյա որևէ նշանակություն չի ունենա գործի վրա, լուրջ ազդեցություն չի ունենա: Իսկ եթե անգամ տուժողներին վնասը փոխհատուցվում է, ինչ խնդիր կա այդտեղ: Եթե տուժող կա, պետք է վնասի փոխհատուցում լինի՝ օրենքով սահմանված կարգով»:
Ի դեպ, նշենք, որ Pastinfo.am-ի տեղեկացմամբ, երեկ դատարանում տուժողներից Մյասնիկ Հայրապետյանը լրագրողներին ասել է. «Ես բողոք չունեմ: Վնասվածք է, կանցնի»:
Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե ճի՞շտ են տարածված լուրերը, թե պատգամավոր Կարո Կարապետյանն իրենց վճարել է, որպեսզի չբողոքեն: Տուժողը հարցին բացասական պատասխան է տվել:
Նախորդող հրապարակումներ՝
Վերնիսաժի գործով դատական նիստը հետաձգվեց
Վերնիսաժի գործով դատական առաջին նիստը տևել է մի քանի րոպե
Պաշտպանները պատրաստվում են դատական նիստին. Վերնիսաժի գործ
Գոռ Առաքելյանի փաստաբանը դեռ սպասում է պատասխանների. Վերնիսաժի գործ
Վերնիսաժի գործ. Ներսես Մելքոնյանի պաշտպանը միջնորդություններ է ներկայացնելու
«Քննչական մարմինը կամայական որոշում է կայացրել». Վերնիսաժի գործով մեղադրվող Գ. Առաքելյանին առաջադրված նոր մեղադրանքների մասին
Վերնիսաժի գործ. Գոռ Առաքելյանի գործով Գլխավոր դատախազին ներկայացրած բողոքի պատասխանը դեռ չկա
Վերնիսաժի գործ. Վալերի Հովհաննիսյանին պատգարակի վրա տեղափոխել են դատարան ու կալանավորել
Վերնիսաժում հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանը մինչ այժմ տուժող չի ճանաչվել. Փաստաբան
Վերնիսաժի գործով ձերբակալվել է Ներսես Մելքոնյանը
Որտեղի՞ց Ալիկ Սարգսյանը գիտի, որ ցինիզմ է դրսևորվել. Փաստաբանի տարակուսանքը
Վերնիսաժի միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել
Վերնիսաժում կրակոցների հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում
Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց
«Աբսուրդ է, ցավալի իրականություն». Վերնիսաժի գործով 2-րդ անձը կալանավորվեց
Եթե պատգամավորի փեսան կալանավորված է, ապա մյուսներն էլ պետք է կալանավորվեն. Փաստաբանի դժգոհությունը
Վերնիսաժի գործ. «Գոռի նկատմամբ բռնություն է կիրառվել, բավականին ակտիվ ու շարունակական»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները