Նաիրիտցիները կհավաքվեն՝ որոշելու անելիքները
«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներն այսօր ժամը 10:00-ին հավաքվելու են գործարանում՝ որոշելու իրենց հետագա գործողությունները: Այս մասին Panorama.am-ին ասաց գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:
«Գործարանի մի քանի աշխատակից երեկ հանդիպեցին նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ: Բանակցությունների արդյունքում որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես որ ասված էր՝ կուտակված աշխատավարձի ճակատագիրն անորոշ է, փետրվարի 6-ից էլ բոլորն ազատված են աշխատանքից»,- ասաց նա:
Ա. Հարությունյանի խոսքով, հանդիպումը արդյունքում որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվել:
Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցները 12-16 ամսվա կուտակված աշխատավարձերի պարտք ունեն, բացի այդ նրանք ծանութագրեր են ստանում, որ փետրվարի 6-ից ազատված են աշխատանքից: Նախօրեին «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատակազմը հավաքվել էր նախագահի նստավայրի մոտ՝ երկու պահանջով՝ աշխատավարձի պարտքի մարում և աշխատանքից ազատման մասին ծանուցագրերի գործընթացի դադարեցում:
«Վարչապետը երեկ խոսել է այն մասին, թե չի ուզում վճարել տնօրենի կուտակված երկու միլիոն վեց հարյուր հազար դրամ աշխատավարձը: Բայց մի՞թե մենք գնացել էինք տնօրենի խնդիրը լուծել: Թե բոլորն այդքան են ստանում: Կան 40-ից մինչև 200 հազար ստանցող մարդիկ: Ի՞նչ պետք է անեն: Գուցե նրանց կուտակված աշխատավարձը վճարեք»,- ասաց Ա. Հարությունյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Վարչապետը՝ «Նաիրիտի» ու նաիրտցիների խնդրի մասին
Նաիրիտցիները նախագահականի մոտ են՝ երկու պահանջով
«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են