Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր. Ժամանակն է Հեյդար Ալիևի անունով նոր քաղաք ունենալ
Ադրբեջանի կառավարությունը ծրագրել է հիմնել երկու նոր քաղաք, որոնցից մեկը կոչվելու է; ի պատիվ նախկին նախագահ Հեյդար Ալիևի: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Հագըն.ազ» տեղեկատվական պորտալը` հղում անելով Aktual.az կայքին:
Ինչպես նշված է նյութում, «Ենի Ադրբեջան» (YAP) իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովուզովը պատմել է, թե նոր քաղաքներից մեկը տեղակայվելու է Ալյաթում, մյուսը` Շաբրան ու Սիյազան քաղաքների միջև:
«Բազմիցս հնչեցվել է այն միտքը, որ Ադրբեջանի քաղաքներից մեկին անհրաժեշտ է տալ Հեյդար Ալիևի անունը»,- հայտարարել է պատգամավորը` հավելելով, որ Նախիջևանում արդեն կա Հեյդարաբադ անունով քաղաք: «Այժմ ժամանակն է եկել Հեյդար Ալիևի պատվին անվանակոչել նոր քաղաք»,- հավաստիացրել է նա:
Հիշեցնենք, որ Հեյդար Ալիևի անձի պաշտամունքն Ադրբեջանում սկսել են ձևավորել դեռևս նրա կենդանության օրոք, գործընթացը շարունակվել է նրա մահվանից հետո ևս: Նրա պատվին անվանակոչվել են փողոցներ, զբոսայգիներ, տարբեր օբյեկտներ, այդ թվում` Բաքվի օդանավակայանն ու նավթարդյունահանման գործարանը: Դպրոցական դասագրքերում Հեյդար Ալիևին բնորոշում են` որպես «մեծն առաջնորդ» ու «Ադրբեջանի փրկիչ»: Ինչպես նկատել է BBC-ն, քննադատների խոսքերով` Հեյդար Ալիևի անձի պաշտամունքը ստեղծվել է այդ թվում իր որդու` Իլհամ Ալիևի իշխանությանը լեգիտիմություն հաղորդելու նպատակով:
Նախորդող`
Ադրբեջանական քարոզչամեքենան խմբագրում է Հեյդար Ալիևի «անհարմար» հայտարարությունները
Ադրբեջանցի պրոֆեսոր. Ադրբեջանցիների բոլոր դժբախտությունները կապված են Հեյդար Ալիև գործոնի հետ
Մեքսիկայում կապամոնտաժվի Հեյդար Ալիևի արձանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան