Նախարարի հորդորը՝ դեղներմուծողներին
Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է հայաստանյան դեղ ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հիմնական ցանկում ներառված դեղերի գների բարձրացման հարցին: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Արմեն Մուրադյանը շեշտել է, որ դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնն առաջնահերթ է:
Նա հորդորել է դեղներմուծողներին տարադրամի արժույթի տատանման պայմաններում վարել դեղերի գների բարձրացումը զսպող քաղաքականություն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղը սոցիալական նշանակության ապրանքատեսակ է:
Կողմերը համաձայնության են եկել, որպեսզի ձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր` հատկապես ՀՀ հիմնական դեղերի ցանկում ներառված դեղերի գների անհիմն բարձրացումը հնարավորինս կանխելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա