Թուրքական համալսարանում հայերեն սովորող 3-րդ կուրսի ուսանողները մնացել են առանց դասախոսի
Թրակիայի թուրքական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայոց լեզու և գրականության ամբիոնի ուսանողները մնացել են առանց դասախոսի: Մասնագետի բացակայության պատճառով ուսանողները ճարահատյալ որոշում են կայացրել կրթությունը շարունակել համալսարանի այլ բաժիններում:
Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ 3-րդ կուրս հասած ուսանողները կանգնել են խնդրի առաջ: Ֆակուլտետի ղեկավարությունը փնտրտուքների մեջ է, որպեսզի համապատասխան մասնագետ գտնի և հրավիրի դասախոսելուհասած ուսանողներին, բայց առայժմ ապարդյուն:
Բանասիրության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռեջեփ Դույմազը, պարզաբանելով իրավիճակը, նշել է, որ 3 տարի առաջ բացված հայոց լեզվի և գրականության ամբիոնում այլ երկրի քաղաքացիություն ունեցող մասնագետներն էին դասավանդում: Նրանք ամեն տարի, ըստ ընթացակարգի, երկարացնում էին իրենց աշխատանքային պայմանագրերը: Բայց անցած ուսումնաական տարվա վերջին արդեն հայերենի մասնագետները չեն ցանկացել երկարացնել պայմանագրի ժամկետը:
«Փոխադարձ համաձայնության չկարողացանք գալ և նրանք հրաժարվեցին շարունակել իրենց աշխատանքն ամբիոնում: Մենք էլ ձեռնամուխ ենք եղել նոր կադրերի որոնմանը: Օգտագործում ենք մեր բոլոր հնարավորությունները»,- հայտնել է դեկանը:
Վերջինս նաև նշել է, որ իրենք կադրերի հարցով դիմել են Թուրքիայի հայկական դպրոցների ուսուցչական անձնակազմին, բայց իրենց կրթական ծրագրին համապատասխան մասնագետ չի գտնվել: Արդյունքում Թրակիայի համալսարանի ուսանողներին դեկանատն առաջարակել է տեղափոխվել լեզվի գծով այլ բաժիններ (անգլերեն, ռուսերեն):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա