Գործարարները զայրացած են. պատրաստվում են դիմել վարչապետին «Իրատես de facto»
Դրամի արժեզրկմանը զուգահեռ մեծացել է նաև հայ գործարարների զայրույթը: Նրանք բավականին կորուստներ են արձանագրելու փոխարժեքի տատանման պատճառով: Այս օրերին շատերը սպասում են, թե դոլարը, ի վերջո, որ նշաձողի վրա կկանգնի, ու ինչ քայլերի պիտի դիմեն:
Սակայն մինչ այդ, «Իրատես de facto»-ի տեղեկություններով, որոշ գործարարներ փորձում են անձամբ հանդիպել վարչապետին, իրենց անհանգստությունները հայտնել, հասկանալ՝ ինչքան է տևելու այս վիճակը, միաժամանակ ակնկալելով, որ կառավարությունը համարժեք քայլեր կձեռնարկի, իրենք էլ քիչ կորուստներ կունենան:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: