ԴԱՀԿ պետը վերջին երեք տարիներին գույքի և եկամուտների մասին հայտարարագրեր չի ներկայացրել. «Ժողովուրդ»
Պարզվում է՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն առնվազն վերջին երեք տարիներին գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը չի ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Բանն այն է, որ համապատասխան հայտարարագրերը նշված հանձնաժողովի պաշտոնական կայքէջում անգամ չկան:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից «Ժողովուրդ»-ին պատասխանել են, որ եթե իրենց կայքում հայտարարագրերը չկան, նշանակում է համապատասխան պաշտոնյան չի ներկայացրել դրանք, հակառակ դեպքում փաստաթուղթն, անպայման, հրապարակած կլինեին: