Ադրբեջանում լրագրողների ռեպրեսիաները շարունակվում են․ ձերբակալվեց նաև առաջատար լրագրող Խադիջա Իսմայլովան
Ադրբեջանի առաջատար հետաքննող լրագրող, ռադիո «Ազադլիգ»-ի աշխատակից Խադիջա Իսմայիլովան ձերբակալվեց։ APA-ն հայտնում է, որ Իսմայլովան այսօր կանչվել էր Բաքվի քաղաքային դատախազություն։ Խադիջային հարցաքննել են նրա դեմ հարուցած քրեական գործով։ Լրագրողը մեղադրվում է ռադիո «Ազադլիգ»-ի նախկին աշխատակից Թուրալ Մուստաֆաևին ինքնասպանության փորձի հասցնելու մեջ։
Դատախազությունը դատարանից պահանջել է Խադիջա Իսմայիլովային կալանավորել, ինչն էլ բավարարվել է․Խադիջայի նկատմամբ սահմանվել է 2 ամսվա նախնական կալանք։
Նշվում է, որ հոկտեմբերի 21-ին ծովափնյա զբոսայգում Թուրալ Մուստաֆայևը ինքնասպանության նպատակով մկան դեղ էր կուլ տվել։ Նրան հոսպիտալացրել էին ծայրահեղ ծանր վիճակում։
Նշենք, որ Իսմայիլովան, որպես հետաքննող լրագրող, անդրադարձել է Ալիևի, նրա կնոջ, աղջիկների ունեցած բիզնեսներին և բացահայտումներ կատարել։ Խադիջա Իսմայլովան նաև այն լրագրողներից է, ով սերտորեն համագործակցում էր Եվրոպայի խորհրդի հետ։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ևս նա Ստրասբուրգում էր և մասնակցում էր ԵԽԽՎ շրջանակներում կազմակերպված «Աննախադեպ ճնշումները Ադրբեջանում» թեմայով քննարկմանը։
Այդ ժամանակ արդեն Խադիջայի նկատմամբ կալանք կիրառելու որոշում կար և նրան Ադրբեջանում զգուշացրել էին, որ վերադառնալուց հետո նրան ձերբակալելու են։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին