20-րդ դարի հայկական գրաֆիկա. Ներսես Մելիքյանի նվիրատվություններ
Հայաստանի ազգային պատկերասրահում դեկտեմբերի 12-ին կբացվի «20-րդ դարի 50-60թթ. հայկական գրաֆիկա. Նվիրատվություն» խորագրով ցուցահանդեսը, որն ընդգրկում է հայ անվանի վեց հեղինակի շուրջ 53 գրաֆիկական աշխատանք նկարիչ Ներսես Մելիքյանի մասնավոր հավաքածուից: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Ազգային պատկերասրահի մամուլի ծառայությունից:
Ցուցադրվող աշխատանքների թվում են՝ ջրաներկով և գուաշով, ածուխով ու ֆլոմաստերով, մատիտով, տեմպերայով արված թերթեր, տպագրական գրաֆիկայի արժեքավոր նմուշներ` լինոփորագրություն, օֆորտ: Ներկայացված նյութն ունի տեսակային և ժանրասյուժետային բավական լայն ընդգրկում` ճամփորդական գրաֆիկա, ժողովրդական ու պատմական մոտիվներ, գրքային նկարազարդում-ձևավորում և այլն:
Էքսպոզիցիայի առանցքն են կազմում Մհեր Աբեղյանի, Արամ Զաքարյանի, Վլադիմիր Այվազյանի, Գրիգոր Աղասյանի, Անժելա Սարգսյանի և Էդուարդ Սարգսյանի գրաֆիկական թերթերը:
Աշխատանքներից շատերը ցուցադրվում են առաջին անգամ:
Արամ Զաքարյան, Վազգեն Տալյան,Փիղը, գրքի նկարազարդում
Արամ Զաքարյան, Կնոջ դիմանկար
Սիմոն Գալստյան, Երիտասարդ կնոջ դիմանկար
Գրիգոր Աղասյան, Ֆլորենցիա, «Իտալիա» շարքից
Մհեր Աբեղյան, Կոմպոզիցիա
Վլադիմիր Այվազյան, Գայլը
Անժելա Սարգսյան, Խոտհունձը կոլտնտեսությունում
Էդվարդ Սարգսյան, Բերքի տոն
Նկարները՝ Ազգային պատկերասրահի պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին