Թուրքիան երես է թեքում Ադրբեջանից
Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ էներգակիրների վերաբերյալ նախնական պայմանավորվածությունները ոչ միանշանակ են ընդունվել Ադրբեջանում:
Իհարկե, ադրբեջանական մամուլն անմիջապես սկսեց խոսել այն մասին, որ ռուս-թուրքական նոր համագործակցությունը ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ երկու երկրների հետ էլ վերջինս ունի բավական սերտ հարաբերություններ, այսինքն Մոսկվայի ու Անկարայի միջև նոր տնտեսական դաշիքնը մեծ քաղաքական մեծ դիվիդենտներ կբերի Ադրբեջանին, սակայն ոչ բոլորն են կիսում այդ տեսակետը:
Կարծիքներ կան նաև, որ Ռուսաստանի կողմից «Հարավային հոսք» ծրագրի դադարեցման և դեպի Թուրքիա նոր գազամուղի կառուցման դեպքում Ադրբեջանը կարող է մղվել ետին պլան, քանի որ Բաքուն չի կարող այդքան մեծ ծավալներով գազ արտահանել Թուրքիա և արևմտյան երկրներ: Մասնավորապես ադրբեջանի քաղաքագետ Արասթուն Օրուջլուն հայտարարել է, որ Թուրքիան, ըստ էության, երես է թեքել Ադրբեջանից՝ համաձայնության գալով Ռուսաստանի հետ:
Իրականում Ադրբեջանում սկզբնական շրջանում տիրող ոգևորությունըսկսել մարել, քանի որ շատերը հասկացան, որ Ռուսաստանից Թուրքիա նոր ենթակառուցվածքների գործարքման դեպքում Կովկասի էներգետիկ ծրագրերը կարող են երկրորդ պլան մղվել և ընդհանրապես կորցնել իրենց նպատակահարմարությունը: Սա իր հերթին լուրջ կասկածի տակ է դնում Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան նոր այսպես կոչված դաշինքի ստեղծման ենթադրությունները:
Սարգիս Ասատրյան, ադրբեջանագետ