Սամվել Սևյանը կմասնակցի «Տատա Սթիլ» փառատոնին
2015 թ. հունվարի 9-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկելիք «Տատա Սթիլ» ավանդական փառատոնի կազմակերպիչները հրապարակել են B մրցաշարի (հավակնորդներ) մասնակիցների կազմը: Հեղինակավոր այս մրցաշարին մասնակցելու հրավեր է ստացել նաև մեր հայրենակից գրոսմայստեր Սամվել Սևյանը, որի 14-ամյակը կլրանա այս տարվա դեկտեմբերի 26-ին: Սևյանի մրցակիցների թվում կլինեն, մասնավորապես, գրոսմայստերներ Նավարան, Վեյ Յին, Շանկլանդը, Լ’Ամին, Պոտկինը, Վան Կամպենը, Թիմանը: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել գլխավոր մրցաշարի կազմը: Այստեղ Լևոն Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Կարլսենը, գրոսմայստերներ Կարուանան, Գիրին, Սոն, Վաշիե-Լագրավը, Դին Լիրենը, Ռաջաբովը, Իվանչուկը, Ջոբավան, Շարիչը, Հոու Յիֆանը և Վան Վելին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները