Մեծ Բրիտանիան Պարսից ծոցում ռազմածովային բազա կկառուցի
Մեծ Բրիտանիան Բահրեյնում իր առաջին մշտական ռազմածովային բազան է հիմնելու 1971 թվականին տարածաշրջանից հեռանալուց հետո: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Այդ բազան թույլ կտա ընդլայնել համաշխարհային օվկիանոսում բրիտանական ծովային ուժերի ներկայությունը: Այն հնարավորություն կտա նաև ավելի մեծ նավեր ուղարկել Պարսից ծոց` տարածաշրջանի կայունության ապահովման համար»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:
Բազայի շինարարությամբ զբաղվելու է Բահրեյնը, իսկ ֆինանսավորելու է Մեծ Բրիտանիան: Այն կառուցելու համար կպահանջվի 15 մլն ֆունտ (23 մլն դոլար):