Շուշան Պետրոսյան. «Հայաստանի ձայն»-ի ժյուրիում կան մարդիկ, ովքեր մասնակիցներից շատ ավելի վատ են երգում. «Հրապարակ»
Այս «Դը վոյսին» ինչպե՞ս եք վերաբերվում՝ «Հրապարակ»-ը հարցրել է նախորդ «Դը վոյսի» ժյուրի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին: «Վա՛տ, շատ վատ»:
Ինչո՞ւ: «Որովհետև երգիչների հետ աշխատանքի ձևը դուրս չի գալիս: Իմ սկզբունքը հետևյալն է. անցած տարվա երկրորդ նախագծին ես երբեք չեմ կարևորել, թե ում խմբից է երգիչը, եթե ուզում եք անկեղծ՝ ես հիմա ուղղակի չեմ նայում այդ նախագիծը, որովհետև ժյուրիում կան մարդիկ, որոնք շատ ավելի վատ են երգում, քան իրենք՝ պրոյեկտին մասնակցող երգիչները»:
Եվա Ռիվասի՞ն նկատի ունեք, ինքն էլ երկար ոտքեր, այլ բարեմասնություններ ունի:
«Կներեք, սակայն կանայք իմ թուլությունը չեն... աշխարհի որ երկրում այս նախագիծը եղել է, միանշանակ, շատ բարձր ռեյտինգ է ունեցել: Կարծում եմ՝ պետք է ժյուրիում պրոֆեսիոնալներ նստած լինեին»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են