Վաչե Գաբրիելյանը նոր պաշտոնի է նշանակվել հստակ պայմանով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն այդ պաշտոնում նշանակվել է հստակ պայմանով, որ պետք է կարողանա միջազգային կառույցներից խոշոր դրամաշնորհներ եւ վարկեր «բերել»:
«Ենթադրվում է, որ միջազգային կառույցների հետ նրա լավ հարաբերությունները կօգնեն այդ գործում: Ու քաղաքական շրջանակներն արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսի արված կանխատեսումը, թե «հաջորդ տարի իշխանությունների վարած համապատասխան քաղաքականության պայմաններում Հայաստանի տնտեսությունը համաշխարհային զարգացման ֆոնին 3.3 տոկոսանոց աճի հնարավորություն կունենա», հենց Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետ նշանակելով են բացատրում»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան