Moody’s-ը գնահատել է ռուսական արտարժութային պահուստների համարժեքությունը
Moody’s վարկանշային գործակալության կայքը հաղորդում է, որ վերջինս գնահատել է ռուսական արտարժութային պահուստները:
Փորձագետների կարծիքով, Ռուսաստանի Բանկը բավարար արժութային պահուստներ ունի, որպեսզի երկիրը կատարի իր՝ 2015 թվականի արտաքին պարտքի հետ կապված պարտականությունները, եթե նավթի գնի էական նվազումներ չլինեն:
Համաձայն պաշտոնական տվյալների՝ դեկտեմբերի մեկին Կենտրոնական Բանկի միջազգային պահուստների ծավալը կազմում էր 418 միլիարդ դոլլար: Այս մասին փոխանցում է «Լենտա.ռուն»:
Ըստ Moody’s-ի՝ այդ ծավալն ավելին քան բավարար է 2015 թվականին երկրի ունեցած արտաքին պարտքի մարման համար՝ ընդհանուր՝130 միլիարդ ԱՄՆ դոլլարով, որոնք պատկանում են պետությանը, բանկերին և ձեռնարկություններին:
Գործակալությունում ընդգծում են, որ «այդ միջոցները բավարար կլինեն անգամ այն դեպքում, եթե դրանցից հանենք 150 միլիարդ ԱՄՆ դոլլարը, որն ընդգրկում է պետական խնայողական հատուկ ֆոնդերը՝ Ազգային Բարեկեցության Ֆոնդը և Պահուստային ֆոնդը»:
Վերջին ամիսների ընթացքում Մոսկվայի արժութային բորսայում դոլլարի և եվրոյի փոխարժեքն աճել է ավելին քան 30 տոկոսով: Դրա պատճառը նավթի գների անկումն է, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Միևնույն ժամանակ ԿԲ-ն նոյեմբերի սկզբին որոշում է ընդունել հետաձգել արժութային փոխգործակցությունը և դադարեցնել ռուսական փոխարժեքի արժեզրկման դեպքում պարտադիր միջամտությունները: Չնայած դրան՝ միջազգային պահուստները երկու ամսում կրճատվել են 36 միլիարդ դոլլարով: