Իրավունք 14:43 06/12/2014

«Վարդան Պետրոսյանի գործով այնպիսի երևույթներ եղան, որ ոչ մի մնացած գործերով չէին եղել». Փաստաբան

«Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով, որը ներկայացվում է որպես սովորական գործ, մի փոքր անսովոր դատավարություն ունեցավ: Դատավորը հրաժարվեց իրականացնել արդարադատություն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ գործի դատաքննությունն ավարտվել է: Մեղադրող Արթուր Սարգսյանը դեկտեմբերի 17-ին հանդես է գալու ճառով:

Ն. Բաղդասարյանը նշեց, որ դատավորը, օրենքի պահանջներից ելնելով, պետք է ստուգեր և տուժողների, և Վարդան Պետրոսյանի կողմից առաջ քաշած վարկածները, թե ինչպես է տեղի ունեցել վթարը, սակայն հրաժարվել է:

Փաստաբանը ներկայացրեց երկու վարկածն էլ. «Տուժող կողմի առաջ քաշած հիմնական վարկածն այն է, որը թեև նախաքննության ժամանակ վեց անգամ ցուցմունքը փոփոխել էր, որ իրենք Եղվարդի կողմից գնում էին դեպի Երևանի կողմ, նկատելով հետևից մեծ արագությամբ եկող ավոտմեքենան, մեքենայի վարորդը ենթադրել է, որ կարող է գալ ու իրենց հետևից հարվածել, դուրս է եկել կողնակ, այդ ավտոմեքենան ևս իրենց հետևից դուրս է եկել կողնակ ու խփել: Այնուհետև ներկայացրել է ոչ թե այդպես է եղել, այլ իր մեքենան փչացել է, դուրս է եկել կողնակ, կանգնել է կողնակում, որից հետո նոր Վարդան Պետրոսյանի մեքենան ևս դուրս է եկել կողնակ ու հարվածել է»:

Տուժող կողմի առաջ քաշած վարկածը պաշպանական կողմն անտրամաբանական է համարում. «Մի փոքր անտրամաբանական է. ավտոմեքենայի վարորդը տեսնելով, որ մյուս մեքենան դուրս է գալիս կողնակ ու կանգնում է, ինքն էլ հետևից գնա կողնակ: Այդ հատվածում կողնակ դուրս գալու տրամաբանությունն է կորում: Դա կլիներ միայն այն դեպքում, եթե, օրինակ, Վարդան Պետրոսյանը քնած լիներ վթարի նախորդող պահին ու մեքենան ինքնաբերաբար դուրս գար կողնակ: Բայց այդ վարկածն էլ բացառվում է. Վարդան Պետրոսյանը վթարից մի քանի վայրկյան առաջ խոսել է հեռախոսով: Այսինքն՝ քնելու վարկածը բացառում ենք»:

Վարդան Պետրոսյանի վարկածի համաձայն. «Տեսել է, թե ինչպես է տվյալ տրանսպորտային միջոցը հետընթաց կատարել խճուղու վրա, մեքենան դուրս է հանել բանուկ մաս, որպեսզի գնա դեպի Աշտարակի կողմ ու այդ պահին ինքը հարվածել է այդ մեքենային»:

«Այս երկու վարկածը էապես տարբերվում են իրարից: Վարդան Պետրոսյանի վարկածով ինքը ոչ մի խախտում թույլ չի տվել, երթևեկել է իր ճանպարհով, մյուս մեքենան անսպասելի հետընթաց է կատարել, հավանաբար ենթադրում ենք, որ ուղղակի բաց է թողել Աշտարակ տանող ճանապարհի մուտքը, հետընթաց է կատարել, որպեսզի մտնի:
Եթե ես ինքս էլ լինեի, ես էլ կարող է նույն ձև վարվեի: Ճանապարհի մուտքը բաց թողնելու դեպքում հետընթաց կկատարի, որ մտնեի: Այլ տեղ չկա: Այստեղ մեղավորություն ունեն նաև պատկան մարմինները, քանի որ ոչ մի նշան տեղադրված չէ այդ հատվածում: «Նիվա» մակնիշի մեքենայի վարորդը, նշան չլինելու պայմաններում, մթության մեջ բաց է թողել դեպի Աշտարակ տանող ճանապարհը»,- ասում է փաստաբանը:

Ն.Բաղդասարյանի խոսքով, այս մեխանիզմը հիմնավորող վկայությունն այն է, որ նախկինում էլ այդ հատվածում եղել են նմանատիպ ավտովթարներ, որոնք քննիչը պետք է քննություն կատարելու ընթացքում բացահայտեր:

Վ. Պետրոսյանի պաշտպանի խոսքով, նախագահող դատավորը երկու կողմի ցուցմունքները, դիրքորոշումները լսելուց, ապացույցները ներկայացնելուց հետո պետք է ընդամենը նշանակեր անկախ համապատասպան փորձաքննություն՝ պարզելու, թե իրականում ճանապարհի որ հատվածում է եղել վթարը ու, ըստ այդմ, որոշվեր իրական պատկերը՝ ինչպես է վթարի մեխանիզմը եղել: Ստանալով այդ հարցի պատասխանը, ըստ պաշտպանի, այս գործի ճակատագիրը կլուծվեր

«Դատավորը հրաժարվեց արդարադատություն իրականցնելուց՝ ասելով, որ ոչ մի քննչական, դատավարական գործողություններ չի կատարելու, հիմք է ընդունում այն, ինչ քննիչը կատարել է: Նման մոտեցումն անթույլատրելի է: Ի՞նչ է նշանակում մարդուն մեղադրում են հանցագործության մեջ ու ոչ մի բան չեն ուզում անել պարզելու համար, թե արդյոք իր հայտնած վարկածը իրականությանը համապատասխանում է, թե ոչ: Նախաքննության ժամանակ արհեստականորեն մեկուսացրել էին, չէր կարողանում օբյեկտիվ ճշմարտությունն ապացուցեր: Եթե իրականում դեպքը եղել է այնպես, ինչպես Վարդան Պետրոսյանն է պատմում, ոչ մի հնարավորություն չտվեցին այդ մարդուն իր վարկածն ապացուցելու համար»,- նշում է փաստաբանը:

Դատավորի նման վարքագիծը Ն. Բաղդասարյանը կապում է Հայաստանում գործող համակարգի հետ. «Հայաստանում համակարգն այնպես է կառուցված, որ անկախ նրանից, ով է մեղավոր, ով անմեղ, ով մնում է կենդանի, կալանավորում են: Վառ օրինակ է Գյումրու ճանապարհին տեղի ունեցած ավտովթարը»:

«Վարդան Պետրոսյանի գործով այնպիսի երևույթներ եղան, որ ոչ մի մնացած գործերով չէին եղել: Նման անօրինակություններով փորձեցին անպայման ամենի ինչում մեղավոր գտնել Վարդան Պետրոսյանին: Ես չեմ ասում անմեղ է, մեղավոր է, իրենք քննություն չեն էլ կատարել, որպեսզի տեսնեն՝ նա մեղավոր է, թե անմեղ: Ասում են՝ Վարդանը սուտ է ասում, մյուս վարորդը՝ ճիշտ: Հարց ենք տալիս՝ ինչո՞ւ եք գտում, որ Վարդանն անպայման սուտ է խոսում, մյուս վարորդը՝ ճիշտ, մի պատճառ ասեք: Իրենք պատճառ չգիտեն»,- ասում է Ն. Բաղդասարյանը:

Նա հնարավոր է համարում, որ գործում տեղի ունեցած բազմաթիվ ապօրինությունների բացահայտման դեպքում իրավիճակ փոխվի ու դատաքննությունը վերսկսվի: Ն. Բաղդասարյանի խոսքով, նախքան դատախազի՝ ճառով հանդես գալը, հավանաբար տուժող կողմը նոր հայցապահանջ կներկայանցի, պաշտպանական կողմն էլ՝ նոր ապացույցներ:

«Սովորական գործ չէ, որովհետև երբ տեսնում ես դիմացինդ ոչ օրինական ճանապարհով է քեզ հետ աշխատում, իր հետ աշխատանքում  պետք է բարդ մեխանիզմներ մշակես, որպեսզի ձեռք բերված ապացույցները չկեղծվեն: Միաժամանակ ամեն ինչ անում ենք, որ չձգձգվի դատավարությունը: Նախքան ճառով հանդես գալը, հնարավոր է մեկ օր տևի դատաքննությունը, որից հետո հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել: Արդեն այլ ձևաչափով է գնալու գործընթացը»,- ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Նախորդող հրապարակումներ՝
Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունն ավարտվեց
Վարդան Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը մերժվեց
Վարդան Պետրոսյան. Ինձ համար ամբողջ դատավարության ընթացքում ամենակարևորը տուժող կողմի հետ հաշտության եզրեր գտնելն է
«Այստեղ բոլորը պետք է շահագրգռված լինեն ճշմարտության բացահայտման համար». Վարդան Պետրոսյանի պաշտպան
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը՝ իրեն մեղադրողի պաշտպանի դերում
Վարդան Պետրոսյան. Մեկ տարի է նստած եմ լուռումունջ, անխոնջ, կնստեմ ավելին
«Ձևական պատճառաբանություններով Վարդան Պետրոսյանը կխուսափի պատժից». Միջնորդության վերաբերյալ
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվեց
Վարդան Պետրոսյանի գործով վկան մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը
Վարդան Պետրոսյանի պաշտպանները դատական նիստին չներկայացան
Վարդան Պետրոսյանի գործով նոր պաշտպան է ներգրավվել
Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը
Վարդան Պետրոսյանը՝ տուժողներին. Ես դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ
Վարդան Պետրոսյանի գործ. Փաստաբանը ներկայացնում է նոր լուսանկարներ
Բժիշկ. Վարդան Պետրոսյանի մոտ խմածության ցուցանիշը եղել է զրո
Վկաները պնդեցին, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմին զգուշացում կտրվի` պաշտպանին սպառնալու համար



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}