Տարածաշրջան 18:11 06/12/2014

Արևմուտքը քննադատում է Ադրբեջանի իշխանություններին լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության համար

«Մենք խորապես անհանգստացած ենք ինչպես այս երկրում լրագրողների վրա ճնշումների, այնպես էլ ընդհանուր առմամբ քաղաքացիական հասարակության գործունեության սահմանափակումների առնչությամբ: Այս ամենը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարում ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս ամենը չի կարող չանհանգստացնել մեզ: Մասնագետները բազմիցս են բարձրացրել այս հարցը»,-կարճ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը` պատասխանելով «Ազատություն ռադիոկայանի» լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության մասին հարցին:

Իր հերթին, ամերիկյան The New York Times պարբերականը հայտնում է, որ Իսմայիլովայի ձերբակալությունը քննադատել է «Ազատություն ռադիոկայանի» գլխավոր խմբագիր Նենադ Պեժիչը:

«Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունն ու ազատազրկումը լոկ մի մասն է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն ու կոռուպցիան հետաքննող լրագրողին լռեցնելուն ուղղված երկամյա արշավի: Նրան ուղղված մեղադրանքները զայրեցնող են: Խադիջային պատժում են իր գործունեության համար»,- նկատել է նա:

Նյութում նաև նշված է, որ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը հրապարակել է 60 էջանոց մի հոդված` բողոքելով ԱՄՆ-ի գաղութացման քաղաքականությունից ու մեղադրելով «Ազատություն ռադիոկայանին» դավաճանության ու իրենց արտերկրյա «տերերին» հաճոյանալու համար: Նա մատնանշել է Իսմայիլովային` որպես կառավարության դեմ աշխատող լրագրողի լավագույն օրինակ:

Հոդվածում հիշատակվում է, որ Իսմայիլովան տևական ժամանակ է, ինչ թիրախ է Ադրբեջանի կառավարության համար: Ուստի ինքն ու իր ընկերները սպասում էին այս ձերբակալությանը, չնայած որ զարմացած են նախադատային ձերբակալման նման ժամկետից:

Այս տարի` ավելի վաղ, Իսմայիլովային կանչել էին հարցաքննության` մեղադրելով վերջինիս երկու ամերիկացի պաշտոնյաներին Բաքվում հանդիպելիս պետական գաղտնիք բացելու հարցում: Հոկտեմբերին էլ նրան ձերբակալել էին Բաքվի օդանավակայանում, երբ լրագրողը նոր էր վերադառնում Ստրասբուրգից:

Նաև նշվում է, որ ըստ Իսմայիլովայի հարազատների խոսքերի` իրեն ձերբակալել են ինքնասպանության փորձ կատարած լրագրող Թուրալ Մուսթաֆաևի գործով. Իսմայիլովայի ընկերները կասկածում են, թե իրականում Մուսթաֆաևը պայմանավորվել է Ադրբեջանի կառավարության հետ:

Հոդվածում նաև ներկայացված են ադրբեջանցի լրագրողների ու փաստաբանների տեսակետները, որոնց համաձայն` կառավարությունը հետապնդում է այն անձանց ու կազմակերպություններին, որոնք Արևմուտքի հետ առնչություններ ունեն, քանի որ կասկածում է, թե Ուկրաինայում ընդվզման ու Յանուկովիչին գահընկեց անելու հետևում կանգնած է ԱՄՆ-ն: Ուստի Ադրբեջանի իշխանությունները զգուշանում են նման սյուժեի կրկնվելուց սեփական երկրում:

Ադրբեջանցի ճանաչված լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունն այսօր քննադատել է նաև Human Rights House Foundation (HRHF) իրավապաշտպան կազմակերպությունը:

«Այդ վճիռն անսպասելի չէր: Մենք ենթադրում էինք, որ իշխանությունները ցանկանում են լռեցնել Խադիջա Իսմայիլովային»,- ասել է Մարիա Դալեն` HRHF-ի գործադիր տնօրենը: Այս մասին նյութը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:

«Ձերբակալությունը սառեցնող ազդեցություն ունի. այժմ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության յուրաքանչյուր անկախ առաջնորդ կարող է ձերբակալվել ցանկացած պահի` անհեթեթ մեղադրանքների հիման վրա»,- հավելել է նա` կոչ անելով միջազգային հանրությանը, մասնավորապես` Եվրոպայի խորհրդին, միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվեն բռնաճնշումները, ընդհուպ մինչև Ադրբեջանի իշխանությունների հետ հետագա համագործակցության կասեցումը:

Հայտարարության մեջ նշված է, որ Իսմայիլովան ձերբակալվել է հենց հաջորդ օրը այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը հրապարակել էր ծավալուն հոդված, որտեղ իր տեսակետն էր հայտնել խոսքի ազատության հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների, այդ թվում` Meydan TV հեռուստաընկերության մասին, որի հետ էլ համագործակցել է Խադիջա Իսմայիլովան: Իր հոդվածում Ռամիզ Մեհտիևը նկատել էր, որ Իսմայիլովան «ցանկանում է հաճոյանալ իր արտերկրյա շեֆերին»:

Եթե Իսմայիլովային մեղավոր ճանաչեն, ապա նրան սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում: Հավելենք, որ Խադիջա Իսմայիլովան բազմիցս եղել է Ադրբեջանի կառավարության թիրախն իր լրագրողական գործունեության պատճառով: Նա մի շարք լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որտեղ մերկացրել է Ադրբեջանի իշխանության բարձր օղակներում կաշառակերության մեծ չափերն ապացուցող փաստեր: Վերջին շրջանում նա թոք-շոու էր վարում «Ազատություն ռադիոկայանում»:

Նյութեր թեմայի շուրջ`
Դատարանի որոշումն ապօրինի է և կապված է Իսմայիլովայի լրագրողական գործունեության հետ. Փաստաբան
Խադիջա Իսմայիլովա. Յունուսին գումարները փոխանցվել էին ոչ թե Հայաստանից, այլ Եվրամիությունից
«The Washington Post». Ադրբեջանում լրագրող Խադիջա Իսմայիլովայի ինտիմ բնույթի երկրորդ տեսանյութն է հայտնվել
Խադիջա Իսմայիլովա. 5 մլն մանաթ թերթերին իշխանության մեղսակիցը դարձնելու համար



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:04
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 900.000.000 ՀՀ դրամ է վերադարձվել պետությանը
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ես ամուսնալուծված եմ, չունեմ կին. Շրջակա միջավայրի նախարար
«Ես ամուսնալուծված եմ, չունեմ կին, որ հիմա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում է աշխատում»,-  ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
16:32
Պուտին. ՌԴ-ն կշարունակի անել ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար
«Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար»,- հայտարարել է  ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
16:14
Էս անճար ժողվուրդն է տրանսպորտից օգտվում, իշխանությունն էլ թոկը գցել է վզից ու ձգում է. Քաղաքացիները՝ ուղեվարձի նոր կարգի վերաբերյալ
Panoarama.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում տրանսպորտի ուղեվարձի վճարման նոր համակարգի ներդրմանը և արդյո՞ք գոհ են...
Աղբյուր` Panorama.am
16:14
«Ջաղաց» հանգստի կենտրոնում երկու խմած կանայք ծեծկռտուքի են մասնակցել. Նրանց մասով նյութերն ուղարկվել են դատարան
Այս տարվա հուլիսի 18-ին՝ ժամը 22:25-ին, ահազանգ էր ստացվել Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում երեք անձի դանակահարելու...
Աղբյուր` Panorama.am
15:59
Սունդուկյանի թատրոնի տնօրենն ինքնիրավչություն է կատարում, հաղորդում ենք ներկայացրել. «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ
«Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ «Հաղորդումն այն մասին է, որ...
Աղբյուր` Panorama.am
15:47
Ոնց որ Ջոկեր լինես, Մերի. Անդրանիկ Հարությունյանը նմանակում է Փաշինյանին
Դերասան Անդրանիկ Հարությունյանը նմանակել է Նիկոլ Փաշինյանին։ Տիկտոկում նա կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ մեքենա է քշում, կողքին Ջոկերի...
Աղբյուր` Panorama.am
15:41
ՆԳՆ-ն մանրաասներ է հրապարակել Աբովյան փողոցում տեղի ունեցած դանակահարությունից
«Հերացի» բժշկական կենտրոնից նոյեմբերի 4-ի ժամը 7.35-ին  ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
15:40
Փաստացի վտանգավոր ռեպրեսիա է, որը կարող է կաշկանդել դատավորներին. Փաստաբանները՝ ԲԴԽ որոշման մասին
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանին հայտարարվեց նկատողություն։ «Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով...
Աղբյուր` Panorama.am
15:27
Համաշխարհային աղոթք հանուն Ադրբեջանում պահվող հայ պատանդների՝ COP29-ի նախօրեին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ, նոյեմբերի 10-ին աշխարհի հայկական եկեղեցիներում էկումենիկ (համաշխարհային) աղոթք կարվի՝...
Աղբյուր` Panorama.am
15:21
«Հեծանիվիս պեդալը բռնեք». Վարոսյանը ծրագիր է առաջարկում ԲԴԽ-ին
«Առաջին անգամը չէ, որ նիկոլական Հայաստանի ԲԴԽ-ն պատասխանատվության է ենթարկում դատավորի` գնահատելով նրա կողմից կայացված կոնկրետ որոշման...
Աղբյուր` Panorama.am
15:14
Հայկ Մարությանը հույս ունի, որ 500 հազարից ավել ստորագրություն կհավաքվի տրանսպորտի թանկացման դեմ
«Իմ ընկերը կենտրոնում նախկինում վճարում էր 175 հազար դրամ անշարժ գույքի հարկ, հիմա իր գույքահարկը դարձել է 870 հազարից...
Աղբյուր` Panorama.am
15:10
Վլադիմիր Պուտինն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 5-ին ընդունել է օտարերկրյա պետությունների 28 նոր ժամանած դեսպանների, այդ թվում՝ ՌԴ-ում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:59
Անուշ Պողոսյանն ահազանգում է ԱՆ հերթական ձախողման մասին
2024 թվականի մարտի 1-ից մի շարք դեղեր ըստ կառավարության համապատասխան որոշման սկսեցին վաճառվել դեղատոմսերով։ Առողջության իրավունք...
Աղբյուր` Panorama.am
14:36
Հայաստանի ազգային հավաքականի մարզիչի թեկնածուների թվում է նաև Ռաուլը. ՀՖՖ փոխնախագահ
«Ֆասթ նյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Արմեն Նիկողոսյանն ասել է, որ Միշել Տեր-Զաքարյանի հետ հանդիպել են, Մարգար Աղաջանյանի տարբերակն էլ են քննարկել:
Աղբյուր` Panorama.am
14:26
Հայկ Մարությանը քննչական մարմիններին հորդորում է զբաղվել ուղեվարձերի հավաքագրման ստվերով
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ նախորդ շաբաթ օրը՝ նոյեմբերի 2-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
13:42
1100 հարցվածների գրեթե 58%-ը դժգոհ են Փաշինյանի աշխատանքից
«Gallup International Association»-ը հեռախոսային հարցում է իրականացրել հոկտեմբերի 24-30-ը
Աղբյուր` Panorama.am
13:14
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով
Երևանում նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:04
«Ուրարտու»-ն «Ֆասթ Մեդիայի»-ն մեղադրում է ոչ պրոֆեսիոնալիզմի և անլուրջ մոտեցման մեջ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, պատասխանելով համացանցում շրջանառվող «Ֆասթ Մեդիայի» երեկվա հայտարարությանը, ցանկանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ամեն օր թվեր են հրապարակում, թե  ինչպես է փոխվել ուղեվարձի վճարումից առաջացած գումարի չափը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ադրբեջանն ավտnրիտար երկիր է, չեմ մասնակցի Բաքվում COP-29-ի. Թունբերգ
Շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է, որ բոյկոտում է  և չի մեկնելու Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության...
Աղբյուր` Panorama.am
12:38
ՄԱԿ-ի դատարանը նոյեմբերի 12-ին կհրապարակի Հայաստան ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռ
Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական առակություների վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
12:32
Մեկ տարում Հայաստանում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք
Թոքի քաղցկեղը այս հիվանդության ամենատարածված տեսակներից է և աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը։  Տղամարդիկ առավել հաճախ են...
Աղբյուր` Panorama.am
12:05
ԵՄ պատվիրակությունը Երևանում է՝ մշակելու վիզաների ազատականացման բանակցությունների ծրագիրը. ԱԳ փոխնախարար
«Արդեն իսկ սկսել ենք բանակցություններն արտոնագրերի ազատականացման շուրջ, այս օրերին՝ 5-6-ը, Երևանում է Եվրամիության պատվիրակությունը,...
Աղբյուր` Panorama.am
11:45
Հիմնականն այն է, որ բացառում է երրորդ կողմի վերահսկողությունը. Պարույր Հովհաննիսյանը՝ հաղորդակցության ուղիների վերաբերյալ
«Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչել, որի մասին Բելգիական կողմին հայտնել ենք...
Աղբյուր` Panorama.am
11:45
Կոչ եմ անում կառավարությանը փոխել իր դիրքորոշումը և ունենալ հատուկ օր՝ հարգելու Հայաստանի համար զոhվածների հիշատակը. Նազարյան
Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի օրենսդրական...
Աղբյուր` Panorama.am
11:28
Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Թուրքիան Եվրոպայի հետ միասին մեջմե՞ջ է անում հետխորհրդային տարածքը. Պյոտոր Ակոպով
«Էրդողանը Մոսկվայի համար մտահոգության ևս մեկ առիթ է ստեղծում» վերնագրով վերլուծական հոդվածում «ՌԻԱ նովոստի»-ի քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:06
Ինչո՞ւ է կարևոր արցախցիների մասին Գերմանիայի դատարանի որոշումը. Տարոն Սիմոնյան
«Գերմանիայի դատարանի որոշումը, որն արդեն ուժի մեջ է մտել, ապացուցում է, որ արցախցիներն իրականում հնարավորություն չունեն մուտք գործել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն
14:26 04/11/2024

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}