Ալիսա Ֆրեյնդլիխը տոնում է 80-ամյակը
Ռուս հայտնի դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխն այսօր դարձավ ութսուն տարեկան: Նա վաղ տարիքից է սկսել խաղալ բեմում: Չնայած թատրոնի դերասանուհի է, սակայն հանրությանն առավել հայտնի դարձավ կինոներից: Քիչ ֆիլմերում է գլխավոր դեր խաղացել, ձեռքի մատերից էլ քիչ, սակայն կա՞ մեկը ով չի լսել կամ տեսել «Ծառայողական սիրավեպ»-ը:
«Լենտա.ռու»-ն գրում է, քանի որ դերասանուհին ողջ կյանքն ապրել ու խաղացել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, նա այնքան հայտնի չէր, որքան Մոսկվայում խաղացող դերասանները, չնայած երկար տարիներ եղել է պետերբուրգյան բեմի ամենավառ աստղերից մեկը:
Տաղանդի, աշխատասիրության ու կարգապահության շնորհիվ երիտասարդ Ալիսան թատերական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի անցավ Վերա Կոմիսարժևսկայայի անվան թատրոնում: Այստեղ տասնյակ դերեր խաղալուց հետո աշխատանքի է անցնում Լենինգրադի ակադեմիական թատրոնում, որը 1961-ից ղեկավարում էր նրա ամուսինը՝ հայտնի ռեժիսոր Իգոր Վլադիմրովը:
Սկզբում նա քիչ էր նկարահանվում: Էլդար Ռյազանովը մի քանի անգամ փորձում է նրան գլխավոր դեր տալ, սակայն հանգամանքները խանգարում են: Նույնիսկ «Ճակատագրի հեգնանք» ֆիլում էր նրա համար գլխավոր դեր պատրաստել, սակայն դա էլ չի ստացվում:
Վերջապես նկարահանվում է «Ծառայողական սիրավեպ»-ը, որը 1978-ին դառնում է ամենաշատ վարձակալված ֆիլմը, անմիջապես ընդգրկվում է հեռուստատեսության ամանորյա ծրագրերում, որտեղ մնում է մինչև օրս:
Հրապարակման հեղինակը նկատում է, որ տարիները ոչ մի փոփոխության չեն ենթարկել դերասանուհու ոչ արտաքինը, ոչ ներքինը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում