Նաիրիտցիներն այլևս խոսքին չեն վստահում
«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց են: Նրանք սպասում են՝ մինչև վարչապետն ընդունի իրենց:
«Վարչապետն ասել է հինգ հոգու ընդունելու է: Սպասում ենք, տեսնենք, որքանով է հավաստի այդ տեղեկատվությունը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:
Նա նշեց, որ նաիրիտցիների պահանջը նույնն է՝ վճարել ամբողջ աշխատավարձը:
Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցները 12-16 ամսվա կուտակված աշխատավարձերի պարտք ունեն:
«Մեր միակ պահանջն է՝ տալ հստակ երաշխիքներ, որ կվճարեն ամբողջ աշխատավարձը: Կարող է հիմա բարձրանում ենք, վարչապետն ասում է՝ կտանք: Ինչով վստահ լինենք, որ կտան: Մեկ ամիս առաջ էլ էին ասում, որ ամբողջ աշխատավարձը կվճարեն, իսկ այսօր ասում են՝ չենք տալիս: Խոսքին այևս չենք վստահում»,- ասաց Ա. Հարությունյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Նաիրիտցիները կհավաքվեն՝ որոշելու անելիքները
Վարչապետը՝ «Նաիրիտի» ու նաիրտցիների խնդրի մասին
Նաիրիտցիները նախագահականի մոտ են՝ երկու պահանջով
«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են