ԵՄ-ն ԻԼԻՊ-ի հարցով ճնշում կգործադրի Թուրքիայի վրա
ԵՄ նոր գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին մեկնել է Անկարա, որտեղ հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավութօղլու և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու հետ: Հանդիպման ընթացքում քննարկելու են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ պայքարի հարցերը: Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստակայանը:
«Սիրիական ճգնաժամը օրակարգի առանցքային հարցերից է լինելու»,-France Presse-ին հայտնել է Եմ պաշտոնյան:
Նշենք, որ Մոգերինին Անկարար է մեկնել Ընդլայնման և մարդասիրական օգնությամբ հարցերով հանձնակատարներ Յոհանես Հանի ու Քրիստոս Ստիլիանիդեսի հետ: