Մարոկկոյում նախարարն ընկել է գնացքի տակ
Մարոկկոյում դժբախտ պատահարի հետևանքով այս գիշեր մահացել է նախարար Աբդալլա Բախան: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով «Sky News Arabia» հեռուստաալիքին:
Աղբյուրի փոխանցմամբ` նախարարն ընկել է գնացքի տակ այն պահին, երբ զննում էր նոյեմբերի 9-ին խեղդված պատգամավոր Ահմադ Ազ-Զայիդիի մահվան վայրը:
60-ամյա Բախան 2004-ից զբաղեցնում էր Մարոկկոյի «Արդարություն ու զարգացում» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը:
Սպասվում է, որ երկրի կառավարության ղեկավարը սգո արարողությաններին մասնակցելու նպատակով չեղյալ կհայտարարի Ֆրանսիա կատարելիք այցը: