Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Դեկտեմբերի 8-9-ին, 11-12-ին Հայաստանի տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 10-ին շրջաններում մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-9-ի աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով, իսկ 10-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Եղանակի կանխատեսումները ներկայացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:
Երևանում դեկտեմբերի 8-9-ին , 11-12-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Դեկտեմբերի 10-ին սպասվում են տեղումներ: