Ուկրաինայի Գերագույն ռադան կքննարկի ԱՊՀ-ից դուրս գալու հարցը
Ուկրաինայի՝ Անկախ պետությունների համագործակցությունից դուրս գալու հարցը ներառվել է Գերագույն ռադայի օրակարգում: «UNN» գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության փոխնախագահ Վիտալի Կովալչուկը:
Վերջինս հայտարարել է, թե հարցը քննարկվելու է այսօր Գերագույն ռադայի հանձնաժողովների նախագահների ու պատգամավորական խմբակցությունների ղեկավարների խորհրդում:
Նոյեմբերի սկզբին իշխող կոալիցիայի անդամ խորհրդարանականները ներկայացրել էին Ուկրաինայի՝ ԱՊՀ մարմիններում անդամակցության և մասնակցության դադարեցման մասին որոշման նախագիծ: Նախագծի տեքստը դեռևս հրապարակված չէ: Նախագծի հեղինակներից է «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն, վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նեկայացուցիչ Վյաչեսլավ Կիրիլենկոն և այլոք: