Տուժող կողմի փաստաբան. Մենք ցանկություն չունենք, որ դատաքննությունը մեկ օր ավել տևի
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով տուժող կողմի շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանի գնահատմամբ, դատաքննությունն ընդհանուր առմամբ անցել է օբյեկտիվ:
«Իհարկե, դատաքննության ընթացքում եղել են առանձին բացթողումներ: Իմ հոգու խորքում վիրավորանք կա, որ իմ ներկայացրած միջնորդությունները դատարանի կողմից չէին բավարարվում: Եթե պատճառաբանված չբավարարվեին, ես կընդունեի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Բալոյանը:
Հիշեցնենք, որ գործի դատաքննությունն ավարտվել է: Մեղադրող Արթուր Սարգսյանը դեկտեմբերի 17-ին հանդես է գալու ճառով:
Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում եք նոր հայցադիմում ներկայացնել, փաստաբանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ այն լինելու է հանցագործության պատճառած վնասի հատուցման վերաբերյալ:
«Դա էլ է քննարկման փուլում: Ծնողների հետ պետք է քննարկենք՝ թե ինչ չափի պահանջ ներկայացնենք: Ամենայն հավանականությամբ, կլինի տուժող Տաթևիկ Հակոբյանի, փաստաբանին վճարած գումարի մասով: Ինչպես ասացի, դեռ որոշված չէ, բայց հայցապահանջ պարտադիր լինելու է: Միաժամանակ ես այնպիսի միջնորդություններ, հայցապահանջներ չեմ ներկայացնի, որ դատաքննությունը նորից ձգձգվի: Մենք ցանկություն չունենք, որ դատաքննությունը մեկ օր ավել տևի: Սա է մեր դիրքորոշումը»,- ասաց Ռ. Բալոյանը:
Պատասխանելով հարցին, թե վերջին նիստերից մեկի ժամանակ Դուք հայտարարեցիք, որ հանդիպել եք տուժող կողմի հետ, մի քանի անգամ խնդրել եք հաշտության եզրեր գտնել, արդյո՞ք հնարավոր է ի վերջո այդ հաշտությունը կայանա, փաստաբանն ասաց. «Ես հնարավորինս փորձեցի, որ կողմերի մեջ հաշտություն ձեռք բերվի: Ես գրեթե հաշտեցման եզրին էի: Ցավոք սրտի, այդ հաշտությունը ոնց որ թե նորից չկայացավ: Պատճառը նորից պաշտպանական կողմի, պաշտպանի նույն դիրքորոշումն է, որը վրդովեցրեց տուժող կողմին: Դեռ ժամանակ կա, բայց չեմ կարծում, որ հաշտություն կկայանա»:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Նախորդող հրապարակումներ՝
«Վարդան Պետրոսյանի գործով այնպիսի երևույթներ եղան, որ ոչ մի մնացած գործերով չէին եղել». Փաստաբան
Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունն ավարտվեց
Վարդան Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը մերժվեց
Վարդան Պետրոսյան. Ինձ համար ամբողջ դատավարության ընթացքում ամենակարևորը տուժող կողմի հետ հաշտության եզրեր գտնելն է
«Այստեղ բոլորը պետք է շահագրգռված լինեն ճշմարտության բացահայտման համար». Վարդան Պետրոսյանի պաշտպան
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը՝ իրեն մեղադրողի պաշտպանի դերում
Վարդան Պետրոսյան. Մեկ տարի է նստած եմ լուռումունջ, անխոնջ, կնստեմ ավելին
«Ձևական պատճառաբանություններով Վարդան Պետրոսյանը կխուսափի պատժից». Միջնորդության վերաբերյալ
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվեց
Վարդան Պետրոսյանի գործով վկան մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը
Վարդան Պետրոսյանի պաշտպանները դատական նիստին չներկայացան
Վարդան Պետրոսյանի գործով նոր պաշտպան է ներգրավվել
Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը
Վարդան Պետրոսյանը՝ տուժողներին. Ես դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ
Վարդան Պետրոսյանի գործ. Փաստաբանը ներկայացնում է նոր լուսանկարներ
Բժիշկ. Վարդան Պետրոսյանի մոտ խմածության ցուցանիշը եղել է զրո
Վկաները պնդեցին, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմին զգուշացում կտրվի` պաշտպանին սպառնալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները