Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման
Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատավճիռը:
Pastinfo.am-ի տեղեկացմամբ, դատավճռով Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման: Խաչիկյանից հօգուտ պետության կբռնագանձվի 296 115 252 ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված չարաշահումների առթիվ դեռ 2011թ. մայիսի 16-ին Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել, իսկ մայիսի 20-ին գործը փոխանցվել է ոստիկանություն: Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 53 հոգի և նրանցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Ամբաստանյալներ Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վիգեն Գևորգյանը, Վահագն Խաչատրյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3 մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտեցին 5.5-ական տարի ժամկետով ազատազրկման:
Ամբաստանյալներ Սամվել Էլբակյանը, Հովհաննես Հովհաննիսյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվեցին 4.5-ական տարվա ազատազրկման, սակայն նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ դատարանը սահմանել է 1-ական տարի ժամկետով փորձաշրջան, իսկ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին վերացվեց:
Արթուր Սուքիասյանը ևս մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվեց 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի. նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:
Սարգիս Սարգսյանը, Համլետ Մարտիրոսյանը, Հրանուշ Դանիելյանը, Բագրատ Մուրադյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվեցին 4-ական տարվա ազատազրկման: Նրանց նկատմամբ ևս պատիժը պայմանականորեն չի կիրառվի. սահմանել է 1-ական տարի ժամկետով փորձաշրջան:
Իսկ Արմեն Խաչատրյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն նրա պատժից դուրս եկավ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը և դատապարտվեց 1 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկման: Նրա նկատմամբ ևս պատիժը պայմանականորեն չի կիրառվի. նրա նկատմամբ սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:
Ամբաստանյալների կողմից որպես վնասի փոխհատուցում վճարված գումարները կփոխանցվի պետական բյուջե, իսկ որպես դատական ծախսեր՝ նրանցից կբռնագանձվի 1մլն 20 ՀՀ դրամ:
Նախորդող հրապարակումներ՝
Վազգեն Խաչիկյան. Որպես ՀՀ օրինակելի քաղաքացի, պատրաստ եմ կրել պատիժը
Մեղադրողը Վազգեն Խաչիկյանի համար միջնորդեց ազատազրկում՝ 13 տարի ժամկետով
Խաչիկյանի գործ. «Հույս ունենք դատախազները կհրաժարվեն մեղադրանքից»
Խաչիկյանը պնդում է, որ մեղավոր չէ
Խաչիկյանի գործ. Դատարանը չընդունեց աննախադեպ գրավը
Խաչիկյանն իր ծննդյան օրն անցկացնում է դատարանում
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում