Արամ Սաֆարյան. Պուտինի հայտարարությունից հետո մեծացել են աբխազական երկաթուղու վերագործարկման շանսերը
«Վլադիմիր Պուտինի` աբխազական երկաթուղու վերագործարկման մասին հայտարարությունից հետո, բազմակի մեծացել է աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հաջող բանակցությունների անհրաժեշտությունը: Ես նկատի ունեմ ոչ միայն Աբխազիան, Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը, այլ նաև Թուրքիան, որտեղից բեռնափոխադրումները Ռուսաստանի ուղղությամբ բազմակի ավելացել են՝պատժամիջոցների կիրառումից հետո»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությանը ասաց «Ինտեգրում և զարգացում» կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը:
Նա նշեց, որ հասարակական-քաղաքական շրջանակները պետք է ակտիվացնեն քննարկումներն այդ թեմայի շուրջ և հարթակներ տրամադրվեն բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս աբխազական երկաթգծի վերագործարկման օգտին:
«Պետք է ակտիվացնել քննարկումները բոլոր մակարդակներում, քանի որ առանց դրա անհնար է ապահովել Հայաստանի տրանսպորտային կապը ԵՏՄ-ի հետ, հակառակ պարագայում մենք մեզ չենք զգա Եվրասիական մեծ տարածության լիարժեք անդամ»,-նշեց Ա. Սաֆարյանը:
Ա. Սաֆարյանի խոսքով, Ղազախստանն ավարտել է երկաթգծի շինարարությունը, որը կապում է այդ երկիրը Իրանի Թեբրիզ քաղաքի հետ և անհրաժեշտ է կյանքի կոչել Իրան-Հայաստան երկաթգիծը, որը կմիավորվի այդ երկաթգծի հետ. «Պետք է լայնորեն քննարկել այդ տրանսպորտային ծրագրերի իրականացումը»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին