Էրդողան. Ուզեն դա, թե ոչ` օսմաներենը կուսուցանվի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ օսմաներենը մտնելու է ավագ դպրոցների պարտադիր ուսուցանվող առարկաների շարք, անկախ նրանից՝ քննադատները կողմ են դրան, թե ոչ: Այս մասին տեղեկացնում է «Թըդեյս Զաման»- ը:
Էրդողանի կարծիքով տասնիներորդ դարում՝ թանզիմաթի շրջանում, երբ ակտիվ ռեֆորմների միջոցով Օսմանյան Կայսրության հասարակությունը մոդեռնիզացվում էր, հիմք դրվեց նրան, որ այսօրվա Թուրքիան կտրվի իր արմատներից:
Թուրքիայի կրթության ազգային խորհուրդն առաջարկել է օսմաներենը որպես պարտադիր ուսուցանվող առարկա սահմանել միայն հոգևոր դպրոցներում, իսկ այլ ավագ դպրոցներում՝ որպես ընտրովի առարկա: Սակայն Էրդողանն այդ առաջարկը ևս մերժել է ՝ նշելով Արևմուտքի օրինակը, երբ եկեղեցի-պետություն պայքարում կրոնը դուրս մղվեց հասարակական ոլորտներից:
Հարկ է նշել, որ Թուրքիայում օսմաներենի պարտադիր ուսուցման լուրը միանշանակ չի ընդունվել: Ըստ «Հաբերլեր»- ի՝ թուրք ընդդիմադիր պատգամավոր Հուսեյին Այգունը հայտարարել է, որ երբեք թույլ չի տա իր երեխային օսմաներեն սովորեցնեն:
«Թող նույն դասարանում մնա: Ես էլ այդ դպրոցի դասավանդողին «նեղը կգցեմ»»,-հայտարարել է Այգունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան