Ֆրանսիայում դատարանն արգելել է տեղադրել ավանդական սուրբծննդյան մանկամսուր
Ֆրանսիայում հասարակության շրջանում դժգոհություն է բարձրացրել դատարանի կայացրած որոշումը, ըստ որի շրջաններից մեկի կենտրոնում արգելել են տեղադրել ավանդական սուրբծծնդյան խորհրդանշանները: Այս մասին գրում է russian.rt.com կայքը:
Տեղական ԶԼՄ-ներն այս վեճը անվանել են «սուրբծննդյան պատերազմ»: Հայցով դատարան դիմել է Ազատ խոսքի ազգային ֆեդերացիան: Ակտիվիստների կարծիքով, քաղաքի կենտրոնում քրիստոնեության խորհրդանշանների տեղադրումը հակասում է 1905 թվականին ընդունված օրենքին՝ եկեղեցու և պետության անջատման մասին:
Դատարանն այդ պահանջը համարել է օրինական, իսկ հասարակության մեծ մասն այլ կարծիքի է: Հրատարակչությունը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում. 86 տոկոսն արտահայտվել է քաղաքում սուրբծննդյան խորհրդանշանների տեղադրման օգտին:
Կարծիք կա, որ կառավարությունը նման որոշում է ընդունել, որպեսզի արդարացնի հասարակական վայրերում կրոնական խորհրդանշանները ցուցադրելն արգելելու մասին ընդունած որոշումը, որը հիմնականում վերաբերում էր մուսուլմաններին, ովքեր կրում էին հիջաբ (գլխաշոր):