Գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունները, հնարավոր է, միավորվեն. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ի կառավարության մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում նախատեսվում է միավորել գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունները: Ծրագիրը, ըստ այդմ, իրականացվելու է մինչև գարուն, իսկ միավորված նոր նախարարության ղեկավար է նշանակվելու գյուղատնտեսության ներկայիս նախարար Սերգո Կարապետյանը:
«Թե բնապահպանության նախարար Արայիկ Գրիգորյանի համար ի՞նչ են մտածում դեռ հայտնի չէ: Վերջինս, մինչև նախարար նշանակվելը, Արարատի մարզպետն էր և այսօր էլ մեծ ազդեցություն ունի այնտեղ»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան