Ճապոնիան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված նոր պատժամիջոցներ է սահմանել
Ճապոնիայի կառավարությունը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված նոր պատժամիջոցներ սահմանել: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան` հավելելով, որ դրանք չեն անդրադառնա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ճապոնիա կատարելիք այցի վրա:
Վերջինիս խոսքերով `պատժամիջոցները կապ ունեն Դոնբասում ընտրությունների անցկացման հետ:
«Ճապոնիան հավելյալ պատժամիջոցներ է սահմանել 26 անձանց և 14 կազմակերպությունների նկատմամբ, որոնք անմիջական կապ ունեն Ուկրաինայի արևելքում իրավիճակի ապակայունացման` մասնավորապես, այդ շրջաններում ընտրությունների անցկացման հետ: Դրան նախատեսում են այցեգրի տրամադրման արգելք և Ճապոնիայում գտնվող հաշիվների և ակտիվների սառեցում: Մենք կարծում ենք՝ այս անգամ ձեռնարկված միջոցառումները չեն ազդի Պուտինի՝ Ճապոնիա այցի վրա»,- ասել է Յոսիհիդե Սուգան:
Նշենք, որ 2015 թ նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Ճապոնիա պետական այցը: