Ռուսաստանն արևմտյան պատժամիջոցներին կարող է պատասխանել Մաքսային միության շրջանակներում. Լավրով
Ռուսաստանի Դաշնությունը դիտարկում է արևմտուքի կողմից հակառուսական պատժամիջոցներին Մաքսային միության շրջանակներում պատասխանելու հնարավորությունը: Այս մասին, «Ռիա Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նախարարի խոսքերով, Մաքսային միությունն օժտված է անհրաժեշտ նորմատիվ-իրավական բազայով՝ որն հնարավորություն է ընձեռում պատասխան քայլեր ձեռնարկել առևտրի ոլորտում ՄՄ անդամ որևէ երկրի նկատմամբ երրորդ երկրների կողմից տնտեսական ճնշման դեպքում:
«Չենք բացառում, որ նման անհրաժեշտություն կծագի ապագայում»,-գործակալությունը մեջբերում է նախարարի խոսքերը:
Լավրովը պարզաբանել է նաև, թե հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ արևմուտքի տնտեսական պատժամիջոցների միակողմանի ուղղվածությունը, «պատասխան քայլերը ևս ձեռնարկվել են միակողմանիորեն՝ այն երկրների նկատմամբ, որոնք ընդունել են այդ որոշումները կամ միացել դրանց»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան