Անգելա Մերկելը վատացել է հեռուստաընկերություների հետ հարցազրույցի ժամանակ
Գարմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է «ZDF» և «ARD» հեռուստաընկերություների հետ հարցազրույցի ժամանակ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով «Bild»ին:
Աղբյուրի փոխանցմամբ` հարցազրույցը ընդհատվել է և շարունակվել որոշ ժամանակ հետո:
«Կանցլերը իրենց հանկարծակի վատ է զգացել: Նա ստիպված էր սնվել և միայն դրանից հետո շարունակել հարցազրույցը»,- մեկնաբանել է կատարվածը կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Նշվում է, որ միջադեպի մասին առաջինը տեղեկություններ է հրապարակել «Hannoversche allgemeine Zeitung» պարբերականը, որը սակայն հեռուստաընկերությունները չեն հաստատել:
Նշվում է որ հարցազրույցը կազմակերպվել է Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության համագումարի ընթացքում: Հարցազրույցից հետո, ըստ պարբերականի, տեղի է ունելել մամուլի ասուլիս, որի ընթացքում Գերմանիայի կառավարության ղեկավարը երկար շփվել է լրագրողների հետ: