Նաիրիտցիներն այսօր էլ կփորձեն հանդիպել վարչապետին
Նախօրեին մինչև ժամը 18:00-ն «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները մնացել էին կառավարության շենքի դիմաց՝ սպասելով, որ վարչապետն ընդունելու է իրենց: Panorama.am-ի հետ զրույցում գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասաց, որ իրենց այդպես էլ ոչ ոք չի ընդունել:
Նա հայտնեց, որ նաիրիտցիները որոշել են այսօր ժամը 11:00-ին կրկին հավաքվել կառավարության շենքի դիմաց:
Ավելի վաղ Ա. Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ իրենց պահանջը մեկն է՝ կուտակված աշխատավարձի ամբողջական վճարում, սակայն պետք է տրվեն հստակ երաշխիքներ:
Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցները 12-16 ամսվա կուտակված աշխատավարձերի պարտք ունեն: Նրանք նոյեմբերի 28-ին ստացել են մեկ ամսվա աշխատավարձը: Ենթադրվում է, որ այս ամսվա ընթացքում կստանան ևս մեկ ամսվա աշխատավարձ:
Նախորդող հրապարակումներ՝
Նաիրիտցիներն այլևս խոսքին չեն վստահում
Նաիրիտցիները կհավաքվեն՝ որոշելու անելիքները
Վարչապետը՝ «Նաիրիտի» ու նաիրտցիների խնդրի մասին
Նաիրիտցիները նախագահականի մոտ են՝ երկու պահանջով
«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են