Մուժնիեկս. Ադրբեջանը հաշվեհարդար է տեսնում ԵԽ-ի հետ համագործակցելու համար
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հաձնակատար Նիլս Մուժնիեկսը դատապարտում է Ադրբեջանում հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը։ Հանձնակատարը նշում է, որ Խադիջայի ձերբակալումը Ադրբեջանում քննադատական ձայները լռեցնելու համար քրեական դրույթները ընտրողաբար կիրառելու ևս մեկ օրինակ է։
«Ադրբեջանի հայտնի լրագրողի և իմ գրասենյակի երկար տարիների գործընկեր Խադիջա Իսմայիլովայի ձերբակալումը հաստատում է իմ մտահոգությունները հաշվեհարդարի վերաբերյալ, որ տեղի է ունենում մարդու իրավունքների պաշտպանների և այլ ակտիվիստների նկատմամբ, ովքեր համագործակցում են Եվրոպայի խորհրդի հետ։
Ես խստորեն դատապարտում եմ Խադիջայի ձերբակալումն ու կալանավորումը և այն դիտարկում որպես քննադատական ձայները լռեցնելու համար քրեական դրույթները ընտրողաբար կիրառելու ևս մեկ օրինակ»,-ասում է հանձնակատար Մուժնիեկսը։
Հանձնակատարը նաև նշում է, որ վերջին անգամ հանդիպել է Խադիջային հոկտեմբերին՝ Բաքու կատարած այցի ժամանակ, և տեսել է այն վճռականությունը և ներդրումը, որ Խադիջան կատարում է ազատազրկվածների և ճնշումների ենթարկվող մյուս ակտիվիստների իրավունքների պաշտպանության համար։
«Վաղուց ժամանակ է, որ Ադրբեջանի իշխանությունները վերջ տան մարդու իրավունքների հետապնդումներին և ազատ արձակեն բոլոր նրանց, ովքեր գտնվում են ճաղերի ետևում՝ իրենց արտահայտած կարծիքի համար»,-ասում է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա