Նիկոլայ Սիլաև. Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը իրավիճակն ավելի կանխատեսելի է պահում
«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքերի վաճառքի գործընթացին մասնակցում են ռուսական ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները: Այո, Ադրբեջանը գնում է ռուսական զենքերը համաշխարհային, շուկայական գներով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինությունների վաճառքին ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաևը:
Նա նշեց, որ հայ հասարակությունը դժգոհություն է հայտնում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմա-տեխնիկական համագործակցությունից, սակայն «Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքերի վաճառքը հնարավորություն է տալիս իրավիճակը պահպանել ավելի կանխատեսելի»:
Ըստ նրա, Ռուսաստանը հանդիսանում է 20 տարի պահպանվող փխրուն խաղաղության գլխավոր երաշխավորներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները