Հոբելյանական համերգ՝ նվիրված Երևանի պարարվեստի պետական քոլեջի 90-ամյակին
Դեկտեմբերի 23-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Երևանի պարարվեստի պետական քոլեջի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Այս մասին տեղեկացնում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:
Համերգային ծրագրում ընդգրկված են Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի 2-րդ գործողությունը /բեմադրությունը՝ Վասիլի Վայնոնենի և Հովհաննես Դիվանյանի/, Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի 3-րդ գործողությունը /բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանի/, համերգային համարներ /բեմադրությունները՝ Ալեքսեյ Ռատմանսկու, Արսեն Մեհրաբյանի, Բեն Վան Քաուվենբերգի/:
Համերգին մասնակցում են քոլեջի սաները, ուսանողները, տարբեր տարիների շրջանավարտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը (գլխավոր բալետմայստեր` ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյան) և նվագախումբը (դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան):
Հոբելյանական համերգի ընթացքում տեղի կունենա քոլեջի վաստակաշատ աշխատակիցների պարգևատրման արարողություն:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին