Մարկարով. Ադրբեջանի իրականացրած վերջին դիվերսիան մտնում է Բաքվի` լարվածությունը պահպանելու սցենարի մեջ
«Անցնող տարվա հիմնական ներքաղաքական իրադարձությունը կապված էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի և նոր կառավարության ձևավորման գործընթացի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով անցնող տարվա ներքաղաքական և արտաքին քաղաքական հիմնական իրադարձություններին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նա նշեց, որ այս տարվա մեկ այլ կարևոր ներքաղաքական իրադարձություն կապված է ընդդիմության գործունեության հետ. «Նոր ուժերը փորձում են հանդես գալ, որպես համախմբող գործոն ընտրազանգվածի համար: Առայժմ պետք չէ սպասել ակտիվ ներքաղաքական իրադարձություններ և կարելի է խոսել որոշակի վերաֆորմատավորման մասին»:
Անդրադառնալով արտաքին քաղաքական իրադարձություններին Մարկարովը նշեց, որ հիմնական իրադարձությունները կապված են ՀՀ-ի կողմից ԵՏՄ պայմանագիրը վավերացնելու և ղարաբաղյան բանակցային գործընթացի հետ:
Նրա խոսքով, հայկական ուղղաթիռի խոցման հետ կապված վերջին իրադարձությունները հանգեցրեցին նրան, որ տեղի չունեցավ կանխատեսվող Մամեդյարով-Նալբանդյան հանդիպումը, իսկ բանակացային գործընթացում անհրաժեշտ է վերցնել որոշակի պաուզա. «Ադրբեջանի կողմից իրականացված վերջին դիվերսիան մտնում է Բաքվի`լարվածությունը անընդհատ պահպանելու սցենարի մեջ»:
Ա.Մարկարովը նշեց, որ Մինսկի խումբը չունի կողմերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու իրավասություններ, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմների ստեղծման հետ. «Ադրբեջանը իմիջային առումով մեծ հարվածներ է ստանում, ինչը չի կարող կոմպենսացվել Բաքվում Եվրոպական խաղերի անցկացմամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան