Ընթացիկ տարում Հրազդանի ԲԿ-ում գրանցվել է 945 ծնունդ
Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Արամ Հարությունյանի հետ այցելել է Եղվարդի Նաիրիի բժշկական կենտրոն: Նախարարի ուշադրության կենտրոնում էր վիրաբուժական բաժանմունքը: Հիվանդանոցի տնօրեն Արմեն Նազարյանը ներկայացրեց, թե ինչ վիրահատություններ են իրականացվում և ինչ ծավալներով: Արմեն Մուրադյանը հետաքրքրվել է նաև պետական պատվերի ծավալներով:
Նոր Հաճնի տնօրեն Արարատ Երանոսյանը տեղեկացրել է, որ առողջության պահպանման առաջնային այս օղակում սպասարկվում է 13 000 բնակիչ, որից 3200-ը` երեխաներ: Արմեն Մուրադյանը հետաքրքրվել է Իմունականխարգելման ազգային ծրագրի ընթացքով: Բուժանձնակազմի հետ զրույցի ժամանակ նախարարն անդրադարձել է 2015թ. մեկնարկող սրտի անհետաձգելի վիրահատությունների նոր ծրագրին: Կարևորել է դրա արդյունավետ իրականացումը Երևանում և մարզերում: Ցորենի ալյուրի հարստացման ծրագրի մասին խոսելիս պոլիկլինիկայի բուժաշխատողները վկայել են, որ վերջին տարիներին աճել է անեմիաներ ունեցող մարդկանց թիվը: Արմեն Մուրադյանը կարևորել է նաև հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարը: Նա ողջունելի է համարել պոլիկլինիկայի միակ սոնոգրաֆիստ Աննա Գրիգորյանի` երրորդ երեխայի դեպքում սեռը չասելու մոտեցումը:
Նախարարի հաջորդ կանգառը Հրազդանի բժշկական կենտրոնում է եղել։ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով հիմնանորոգվել են կենտրոնի հիվանդանոցի, ծննդատան և պոլիկլինիկայի մասնաշենքերը, որոնք հագեցվել են բժշկական նորագույն սարքերով: Կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանը ներկայացրել է բժշկական կենտրոնում մատուցվող ծառայությունները: Պատվաստումների սենյակում նախարարը հետաքրքրվել է նախազորակոչի պատվաստումների իրականացմամբ, զրուցել նախազորակոչիկների հետ:
Հրազդանի բժշկական կենտրոնում տարեկան կատարվում է շուրջ 700 վիրահատություն: Ընթացիկ ամսում գրանցվել է 945 ծննունդ:
Կոտայքի մարզի բժշկական կենտրոններում ընթացքի մեջ է շտապօգնության արդիականացման ծրագիրը:
Նախարարարը և շտապբուժօգնության ծառայությունը համակարգող, առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը հետաքրքրվել են ծառայության աշխատանքներին ու խնդիրներին, հորդորել ակտիվացնել էլեկտրոնային համակարգին անցումը` աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա