Պաշտպանության նախարարն ու ոստիկանապետը՝ ազատամարտիկներին ծեծելու մասին
«Ճիշտն ասած, ես ծեծի երևույթին տեղյակ չեմ, բայց գտնում եմ, որ իրականում առաջին հերթին ազատամարտիկներն իրենք պետք է անձնական օրինակ հանդիսանան մեր հասարակության մեջ և եթե լինում են նաև ոտնձգություններ ազատամարտիկների նկատմամբ, ես դա վատ եմ գնահատում: Մենք մեր հնարավորությունների սահմաններում կփորձենք պարզել դա»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ազատամարտիկների են ծեծում:
Հիշեցնենք, որ երեկ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ ինչ-որ անձինք ծեծի են ենթարկել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին: Ըստ տարածված լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել օբյեկտներից մեկի կայանատեղում, երբ ազատամարտիկները միասին հաց կիսելուց հետո գնացել են իրենց ավտոմեքենաների մոտ: Նրանք հրաժեշտից առաջ կանգնած զրուցելիս են եղել, անհայտ անձինք, մոտ տասը հոգի, հարձակվել են Եղիազարյանի և Պետրոսյանի վրա ու «անզգուշ քաշքշել» նրանց:
Նույն հարցի վերաբերյալ, ոստիկանապաետ Վլադիմիր Գասպարյանը նախ նշեց, որ զարմանալի է այն փաստը, որ ազատամարտիկները խոսում են թերթերի միջոցով, ապա հավելեց. «Խնդիր ունեն, թող գան հայտարարություն տան, այլ ոչ թե թերթերում հոդվածների միջոցով ներկայացնեն: Ուրիշ ժամանակ ասում են կռված տղերք ենք, թասիբ ու նամուս ունենք: Թեմա ունեք՝ եկեք հայտարարություն տվեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները