Մեծ Հայքի ամբողջ տարածքի բնությունն և հուշարձանները՝ «Հայաստան» եռալեզու գիրք-ալբոմում (տեսանյութ)
Լույս է տեսել «Հայաստան» եռալեզու գիրք-ալբոմը, որն ամփոփում է տեղեկություններ Մեծ Հայքի ամբողջ տարածքի բնության և հուշարձանների մասին` սկսած նախապատմական շրջանից մինչև 20-րդ դարի սկիզբը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Բանախոսը տեղեկացրեց, որ այն բաղկացած է 484 էջից, կազմված 13 բաժնից և ընդգրկում է շուրջ 1300 լուսանկար:
Լուսանկարների մեծ մասի հեղինակը Սամվել Կարապետյանն է, իսկ մոտ 100 լուսանկար պատկանում են այլ հեղինակների: Հուշարձանագետը հայտնեց, որ գիրքը վաճառքում չկա, սակայն կբաժանվի բոլոր կարևոր գրադարաններին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին