Ս. Օհանյան. Պաշտպանված երկրում պետք է գործի պաշտպանված քաղաքացի բանաձևը
«Յուրաքանչյուր ոք պետք է իր իրավունքների տերը լինի: Պաշտպանված երկրում պաշտպանված քաղաքացի բանաձևը պետք է գործի»,- Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշեց, որ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանություն եզրույթն ավելի ընդունելի է, հենց դա էլ երկրի վարած քաղաքականության հիմքն է:
Նա նշեց, որ իրենք հնարավորինս փորձում են կրճատել զինվորների իրավունքների ոտնահարումը, մարդու իրավունքների գերակայությունը պետք է լինի հնարավորինս ամբողջացված: Միաժամանակ նախարարը նշեց, որ նույնիսկ ամենաժողովրդավար երկրների բանակներում ևս կան սահմանափակումներ:
Ս. Օհանյանի խոսքով, իրենք շարունակում են աշխատանքները՝ ոլորտում առկա խնդիրները լուծելու, բացերը լրացնելու ուղղությամբ:
Նախորդող հրապարակում`
Մարդու իրավունքների պաշտպանի վերլուծությունը՝ պետական մարմինների աշխատանքի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում