Լևոն Զուրաբյան. Ազատամարտիկների վրա հարձակումը հոգեվարքի մեջ գտնվող իշխանության ստոր քայլ է
«Սա արդեն յոթերորդ տարին է, որ մենք հավաքվում ենք մարդու իրավունքների երթին: Այս իրադարձության խորհրդանիշն այն է, որ ժողովուրդը ինքն է իր իրավունքների տերը և ոչ ոք ժողովրդին ազատություն չի տա, եթե ժողովուրդը ինքը չվերցնի այդ ազատությունը իր ձեռքը»,-Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությամբ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառմանը ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց. «Ոչ մի բռնապետ, ոչ մի դիկտատոր, ոչ մի ռեժիմ երբեք կամովին չի հանձնում իր իշխանությունը: Քաղաքացիներն իրենք են վերցնում իրենց ազատությունները ռեժիմից»:
Լ. Զուրաբյանն ասաց, թե նախօրեին ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի և Մանվել Եղիազարյանի վրա տեղի ունեցածը իշխանությունների կողմից կազմակերպված ավազակային հարձակում է. «Այսօր այդ նույն ավազակները կրկին իշխանության հրահանգով հարձակվել են նաև մեկ այլ ազատամարտիկ՝ Սուրիկ Սարգսյանի վրա: Սա հոգեվարքի մեջ գտնվող իշխանության, ռեժիմի ստոր, նենգ մի արարք է: Բոլոր նրանք ովքեր իրականացրել են այդ հանցագործությունը և նրանք, ովքեր այդ հանցագործությունը հրամայել են` պատասխան են տալու նոր ժողովրդական իշխանության առաջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները