Դեղին համարանիշների պահանջը հանվում է
Գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց Հայաստանում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման նոր կարգը և ձևը:
Ինչպես կառավարության նիստում նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, դրա նպատակն է պարզեցնել լիցեզնավորման գործընթացը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Ըստ նրա` նոր կարգի գործողությունը տարածվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց վրա:
Նրա խոսքերով` հստակեցվել են նաև մարդատար տաքսի ավտոմոբիլների տարբերանշանները, ավելացվել է նաև գնացուցակի հրապարակման անհրաժեշտության պահանջը, ինչը կհանգեցնի սպառողների շահերի պաշտպանության բարձրացմանը: «Նոր կարգով հանվել են ավտոմոբիլների կայանատեղերի առկայության, մարդատար տաքսի ավտոմոբիլների ամենօրյա տեխնիկական վիճակի և վարորդների բուժզննման պահանջները, որոնք իրականում գանձվում էին և չէին իրականացվում»,- ասաց Գ.Բեգլարյանը:
Բացի այդ, կրճատվել են լիցենզիայի և ներդիրի տրամադրման ժամկետները՝ գործող 30 օրվա փոխարեն նախատեսվում է 10 աշխատանքային օր: Հանվում է նաև դեղին համարանիշների պահանջը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները