«Եթե ինչ-որ երկրի զինվոր հատի Հայաստանի սահմանը, նա անմիջապես կոչնչացվի ռուսական զենքի ողջ ուժով»
ՌԴ-ի շահերի համակարգում Հայաստանը հանդիսանում է հստակ արտահայտված առաջնահեթություններից մեկը: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի փոխտնօրեն Գրիգորի Տիշչենկոն:
Դրան հիմնական պատճառներից մեկը, ըստ փորձագետի, Եվրասիայի տարածքում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու հարցում Հայաստանի ղեկավարության ինչպես նաև հայ ժողովրդի պատրաստակամությունն է:
Այնուամենայնիվ, ըստ վերլուծաբանի, հայ-ռուսական` հարաբերություններում գլխավորը ռազմա-ստրատեգիական համագործակցությունն է:
«Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Գործնականում դա նշանակում է հետևյալը. եթե ինչ-որ երկրի զինվոր հատի Հայաստանի սահմանը, նա անմիջապես կոչնչացվի ռուսական զենքի ողջ ուժով: Պայմանագրերը լուրջ բան են»,- ասել է Գրիգորի Տիշչենկոն:
Հատմեմատություն անցկացնելով հայ-ռուսական և ռուս-թուրքական հարաբերությունների միջև` Գրիգորի Տիշչենկոն նշել է, որ ի տարբերություն Հայաստանի, Թուրքիան Ռուսաստանի համար չի կարող ռազմավարական դաշնակից դառնալ:
«Մոսկվան, երկկողմանի քաղաքական կամքի առկայության պայմաններում, կարող է Երևանի հետ ամուր ռազմավարական, դաշնակցայյին հարաբերություններ կառուցել: Դա, ի դեպ, արդեն իրականացվել: Անկարայի հետ դա անհնար է: Թուրքիան մեզ համար միայն տնտեսական, առևտրային, և եթե կուզեք, քաղաքակթական գործընկեր է»,- նշել է Գրիգորի Տիշչենկոն:
Անդրադառնալով տարաշրջանում աշխարհաքաղաքական խաղացողների` մասնավորապես Արևմուտքի քաղաքականությանը, վերլուծաբանը նշել է, որ Արևմուտքը անուղղակիորեն խոստովանում է, որ, ի տարբերություն Ռուսաստանի, պատրաստ չէ իր վրա վերցնել տարածաշրջանում անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունը:
«ԱՄՆ-ը Վրաստանի համար չի երբեք չի պատերազմի, իսկ Ռուսաստանը Հայաստանի համար կպատերազմի»,- նշել է Գրիգորի Տիշչենկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները