«Ոչ մի աշխարհաքաղաքական նախագիծ ի զորու չէ ազդել ԼՂ հիմնախնդրում Ռուսաստանի դիրքորոշմանը վրա»
«Ոչ մի աշխարհաքաղաքական նախագիծ ի զորու չէ ազդել ԼՂ հիմնախնդրում Ռուսաստանի դիրքորոշմանը վրա»,-պատասխանելով այն հարցին, թե ռուս-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա`«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի փոխտնօրեն Գրիգորի Տիշչենկոն:
Նշենք, որ Թուրքիա կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է «Հարավային հոսք» գազատարի կառուցումը և հրաժարվում այդ նախագծից: Փոխարենը Ռուսաստանն իր գազը Եվրոպա կմատակարարի Թուրքիայի տարածքով:
Վլադիմիր Պուտինի խոսքերով`«Հարավային հոսք» նախագծի դադարեցման հիմնական պատճառը Եվրոպական հանձնաժողովի «ոչ կառուցողական դիրքորոշումն» է, ինչպես նաև այն, որ Բուլղարիան իր վերջնական համաձայնությունը չի տվել գազատարի կառուցման հարցում:
«Ոչ մի աշխարհաքաղաքական նախագիծ ի զորու չէ ազդել ԼՂ հիմնախնդրում Ռուսաստանի դիրքորոշմանը վրա: Չպետք է մոռանալ որ Կովկասի հարավային և հյուսիային հատվածները խիստ փոխկապակցված են անվտանգության հարցերում: Կովկասում Ռուսաստանի քաղաքականության հիմքում ընկած է ոչ միայն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, այլև Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ հարաբերությունների կառուցումը: Մեծ հաշվով Ռուսաստանի համար դա լուրջ աշխարհաքաղաքական անհարմարություն է, քանի որ Մոսկվան ստիպված է բաղդատել երբեմնի միասնական Անդրկովկասը»,- հայտարարել է Գրիգորի Տիշչենկոն:
Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին, վերլուծաբանը նշեց, որ Անկարան վերջին զարգացումներից ելնելով կփորձի`ա) հնարավորինս սառեցնել ԼՂ հակամարտության գոտում առկա խնդիրները, բ) յուրահատուկ կամուրջի դեր կատարել Ղրիմի թաթարական բնակչության` ռուսաստանյան պետականության մեջ ինտեգրվելու գործում, գ) ստանալ Մոսկվայի համաձայնությունը իր` Բալկանյան թերակղզի խաղաղ վերադարձի հարցում:
Ինչ վերաբերվում է ռուս-թուրքական ռազմա-ստրատեգիական համագործակցության խորացմանը հնարավորություններին, ապա դրանք, ըստ վերլուծաբանի, բավական աղոտ են:
«Թուրքիայի ռազմական անվտանգություն սարսափելի վիճակում է. Սիրիա, քրդեր, Իրաք, «Իսլամական պետության» գրոհայիններ: Հասկանալի է, որ այս խնդիրներից և ոչ մեկով Ռուսաստանը չի համարգործակցի Թուրքիայի հետ: Իրական համագործակցությունը կարծում են կսահմանափակվի Սև ծովի ավազանով»,- նշել է Գրիգորի Տիշչենկոն: