Ավտոմեքենաների գազը թանկացել է. «ՀԺ»
«Երեկվանից զգալիորեն թանկացել է ավտոմեքենաների գազալիցքավորման գինը: Եթե գազալցակայաններում մեկ խմ գազը արժեր միջինը 190 դրամ, ապա երեկվանից գործում է նոր գին՝ 200 դրամ: Կանխատեսվում է, որ առաջիկայում գազը էլ ավելի կթանկանա:
Խնդիրն այն է, որ ի տարբերություն բնակիչների այլ փոքր բաժանորդների գազալցակայանները «Գազպրոմ-Արմենիայից» գազը գնում են դոլարի հաշվարկով՝ 1000 խմ-ը 277 դոլարին համարժեք դրամով: Դրամի շուրջ 10 տոկոս արժեզրկումը հանգեցրել է գազալիցքավորման ինքնարժեքի բարձրացմանը»,-գրել է «Հայկական Ժամանակ»-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան