Մատենադարանում անցկացվելու է «Հիշողության կերպարանքները» IV միջազգային սեմինարը
Դեկտեմբերի 12-13-ը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի կունենա «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» IV միջազգային գիտագործնական սեմինարը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Մատենադարանի մամուլի ծառայությունից:
Նախատեսվում են դասախոսություններ, զեկուցումներ և վարպետության դասեր, որոնք վարելու են վերականգնողական կենտրոնների հեղինակավոր մասնագետներ: Արծարծվելու են գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման հիմնական խնդիրները և դրանց լուծման եղանակները:
Սեմինարի հիմնական նպատակները համընկնում են Մատենադարանի՝ որպես ԱՊՀ տարածքում գրավոր ժառանգության ոլորտում Բազային կազմակերպության ռազմավարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին