Ստորագրվել է հայ-իտալական ռազմական համագործակցության 2015թ. պլանը
Դեկտեմբերի 10-ից 11-ը ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության և Իտալիայի պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են հայ-իտալական ռազմական համագործակցության համակարգման խորհրդակցություններ:
ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-իտալական ռազմական համագործակցության ներկայիս վիճակին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
Դեկտեմբերի 11-ին Իտալիայի զինվորական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են խորհրդակցությունների արդյունքները:
Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և Իտալիայի պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության գրասենյակի վարչության պետ, գնդապետ Ռոբերտո Վաննաչին ստորագրել են հայ-իտալական ռազմական համագործակցության 2015թ. պլանը: