Քաղաքական 16:43 11/12/2014

«Հանդուրժողականության դասեր» Հեյդար և Իլհամ Ալիևներից. «Նովոյե վրեմյա»

Ադրբեջանի նախագահը ռուսական հեռուստալիքի հեռուստադիողներին փորձում է համոզել, որ վերջին 20 տարում Ադրբեջանում հաղթահարվել են քսենոֆոբիայի և անհանդուրժողականության խնդիրները, անդրադառնալով ռուսական հեռուստալիքին տված Ադրբեջանի նախագահի հարցազրույցին, գրում է «Նովոյե վրեմյա» թերթը:

Ստորև ներկայացնում ենք ««Հանդուրժողականության դասեր» Հեյդար և Իլհամ Ալիևներից» հոդվածը հայերեն թարգմանությամբ:

Վերջերս «Ռոսսիա-24» հեռուստալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում էր իր դինաստիայի կառավարման տարիները հակադրել նախորդների քաղաքականությանը: Մասնավորապես, պատասխանելով Ադրբեջանում հանդուրժողականության և մուլտիկուլտուրալիզմի մասին հարցին, Ալիևը հայտարարեց, որ երկրի անկախության առաջին տարիներին, երբ իշխանության էր «Ժողովրդական ճակատը», ազգային անհանդուրժողականությունը Ադրբեջանում բարձրացված էր պետական քաղաքականության մակարդակի:

«Բացասական վերաբերմունքը ոչ բնիկ բնակչության նկատմամբ և նրանց դուրս մղելու փորձերը, մենք այս ամենի ականատեսն ենք եղել: Դրանք մեր պետության, մեր ժողովրդի համար ազգային խայտառակության տարիներ էին: Ադրբեջանական ժողովուրդը իմաստություն ցուցաբերեց և ընդամենը մեկ տարուց ավել հանդուրժեց այդ իշխանությանը, որից հետո այն նետվեց պատմության աղբանոցը»,- հայտարարեց Իլհամ Ալիևը:

Փաստորեն, Ադրբեջանի նախագահը ռուսական հեռուստալիքի հեռուստադիողներին փորձում է համոզել, որ վերջին 20 տարում Ադրբեջանում հաղթահարվել են քսենոֆոբիայի և անհանդուրժողականության խնդիրները, ինչն, անխոս, որևէ աղերս չունի իրականության հետ:

Օրինակ, այսօր Ադրբեջանի հյուսիսում` ազգային փոքրամասնությունների կոմպակտ բնակության վայրերում, պարբերաբար տեղի են ունենում հետապնդման և ահաբեկման ակցիաներ: Ուժի գործադրմամբ սափրում են հավատացյալների մորուքները, ստորացումների են ենթարկում ոստիկանական բաժանմունքներում, իրենց ինքնատիպ մշակույթը զարգացնելուց զրկում են բնիկ ժողովուրդներին, որոնք ադրբեջանական պետության տարածքում բնակություն են հաստատել շատ ավելի վաղ, քան թյուրքական ցեղերի այդ շրջաններում հայտնվելը: Թալիշական մտավորականության ներկայացուցիչներն, ինչպիսիք են Հիլալ Մամեդովը, ով այժմ բանտարկված է միայն այն բանի համար, որ փորձել է հայտնի դարձնել սեփական մշակույթը կամ այնպիսինները, ովքեր արդեն սպանված են, ինչպես «Թալիշի Սադո» թերթի խմբագիր Նովրուզալի Մամեդովը: Այս ամենը պարբերաբար ժողովրդական անհնազանդության և ընդվզումների տեսքով ջրի երես է ելնում Ղուբայում, Իսմայիլիիում, Լենքորանում:

Այնուամենայնիվ, ամենաողբերգական ճակատագիրը բաժին է հասել հայկական համայնքին, որի թվաքանակը ինչ-որ մի ժամանակ հասնում էր շուրջ 400 հազարի: Այսօր պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում բնակվում են 150-ից փոքր ինչ ավել հայեր, այն էլ հիմնականում ծերունիներ, ովքեր անզոր են եղել լքել հանրապետությունը 1988 թ-ի Սումգայիթյան և 1990թ-ի Բաքվի հայկական ջարդերից հետո և հարկադրված թաքցրել են իրենց հայկական ծագումը:

Ադրբեջանում հայատյացության խնդրի լրջությունը և վտանգավորությունն ի ցույց դնելու համար բավական է միայն մեջբերել հայր և որդի Ալիևների որոշ խոսքեր:

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը 1996 թվականին Սումգայիթի բնակիչների հետ հանդիպման ժամանակ. «Երբեմն ասում են, թե Սումգայիթը մահացած քաղաք է: Ես դրա հետ համաձայն չեմ: Դա սուտ է: Սումգայիթը հերոսների քաղաք է, Սումգայիթը Ձեր քաղաքն է, Սումգայիթը ադրբեջանական ժողովրդի միասնության, համերաշխության քաղաքն է»:

Ադրբեջանի նախկին նախագահ Հելդար Ալիև. «Ապագայում նույնպես պետք է ստեղծել այնպիսի ստեղծագործություններ, որպեսզի վերջիններս պարբերաբար, հետևողականորեն ապացուցեն այն տարածքների Ադրբեջանին պատկանելությունը, որտեղ ներկայում գտնվում է Հայաստանը: Մենք պետք է ճանապարհ բացենք գալիք սերունդների համար»: («Բաքվի աշխատավոր» թերթ 11 փետրվար, 1999 թվական)
Նախկին նախագահ Հեյդար Ալիև. «Դժվարին ժամանակներում ադրբեջանական ժողովուրդը տեսել է Թուրքիայի և թուրք ժողովրդի օգնությունը, որի համար էլ երախտապարտ է նրանց: Մասնավորապես, 1918-1919թթ-ին երբ հանուն անկախության մեծն Աթաթյուրքի գլխավորությամբ պայքար էր մղվում սեփական երկիրը հայերից և այլ թշնամիներից ազատագրելու համար, Թուրքիան ու թուրք ժողովուրդը օգնություն ցուցաբերեցին Ադրբեջանին, Նախիջևանին»: (Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի ելույթը Նախիջևանում Կազիմ Կարաբեքիր Փաշայի անվան մզկիթի բացման արարողության ժամանակ, («Բաքվի աշխատավոր» թերթ 13-16 հոկտեմբեր, 1999թ):

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև. «Կան նաև ուժեր, որոնք մեզ չեն սիրում` անբարյացկամներ: Նրանց կարելի է բաժանել մի քանի խմբերի: Առաջին հերթին մեր հիմնական թշնամիներն են համայն հայությունը և նրանց ազդեցության տակ գտնվող երեսպաշտ, կոռուպցիայի ու կաշառակերության մեջ թաղված քաղաքական գործիչները» (Իլհամ Ալիևի եզրափակիչ ելույթը «2009-2013թթ-ին Ադրբեջանի հանրապետության շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի» իրականացման երրորդ տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ. փետրվարի 28, 2012թ):

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև. «Ես բազմիցս ասել եմ, որ պատերազմը շարունակվում է: Ավարտվել է պատերազմի առաջին փուլը: Եթե Հայաստանը չի ուզում, որ սկսվի երկրորդ փուլը, ապա նա պետք է անի ճիշտ հետևություն` ինքնակամ հեռանա գրավված հողերից: Հնարավոր է, որ այդ դեպքում ապագայում քարտեզի վրա մնա անկախ հայկական պետություն» (Իլհամ Ալիևի ելույթը Ադրբեջանի ազգային տոնի` Հանրապետության օրվա, առթիվ պաշտոնական ընդունելության ժամանակ. մայիսի 28, 2014թ):

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև. «Արտասահմանյան մամուլում կային իրականությունը չարտացոլող, բացարձակապես կեղծ, զրպարտող բնույթի հաղորդագրություններ Ադրբեջանի մասին: Մենք հետաքրքրվեցինք այդ մասին և համոզվեցինք, որ դրանց նշանակալի մասը հրապարակված է հայկական լոբբիի պատվերով» (Իլհամ Ալիևի ելույթը Գիտությունների ազգային ակադեմիայի 60-ամյակին նվիրված հանդիսավոր հավաքույթի ժամանակ. դեկտեմբերի 15, 2005թ.):



 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:24
Ձերբակալել է նաև մեթադոն իրացնողը
Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել թմրանյութ պահելու, պատրաստելու, օգտագործելու վերաբերյալ: Չէր բացառվում նաև...
Աղբյուր` Panorama.am
15:02
Հաստատվել է կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և...
Աղբյուր` Panorama.am
14:54
ՀԱՊԿ նիստին Հայաստանի բացակայությունը նկարագրում է աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում․ Լուկաշենկո
«ՀԱՊԿ գագաթնաժողովում հայկական կողմի բացակայությունը բնութագրում է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և որոշ չափով նաև...
Աղբյուր` Panorama.am
14:42
ԲԴԽ նախագահի ընտրության ընթացքում որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ
Այսօր, օրենքով սահմանված կարգով, տասնօրյա ժամկետում նշանակվել էր  ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որևէ թեկնածու  չի հավաքել...
Աղբյուր` Panorama.am
14:34
Տուգանային հրապարակից մոպեդների ու մեքենաների անհետացման գործով ՆԳՆ–ն քննություն է սկսել
ՆԳՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն
Աղբյուր` Panorama.am
14:17
OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները
OVIO-ն հայտարարեց վերաբրենդավորման ավարտի մասին և ամփոփեց գործընթացի արդյունքները։ Վերաբրենդավորման մեկնարկից հետո կարճ ժամանակում ընկերությունը...
Աղբյուր` Panorama.am
14:01
Օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով. ԿԳՄՍ փոխնախարար
«Միքայել Նալբանդյանը գրել է «Իտալացու աղջկա երգը», որն ընդհանրապես ուրիշ տրամաբանությամբ և ուրիշ ակնկալիքներով ստեղծագործություն է եղել»
Աղբյուր` Panorama.am
13:24
Փաշինյանը հանձնարարեց չեղյալ համարել դասասենյակը ՀՀ ԶՈւ գեներալի անունով անվանակոչելու որոշումը
«Նախորդ շաբաթ տեսնում ենք հաղորդագրություն, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում դպրոցներից մեկի դասասենյակն անվանակոչվել է ՀՀ ԶՈՒ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:11
Ցանկացած մազի, մեզի, արյան նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան, հանձնեն. ՔՊ-ական Կարեն Սարուխանյան
«Գյումրիում կառավարման ճգնաժամ ունենք, հիմա էլ ձմեռ է, օր-օրի խնդիրներն ավելանում են, և օր առաջ քաղաքը պետք է կառավարում ունենա»,-...
Աղբյուր` Panorama.am
13:10
Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին. Դուք չեք ծանոթացել գործի նյութերին, այն, ինչ Դուք եք ուզում, որ ասեմ, ես կասեմ՝ նման բան չկա
«Ձեր ազատությունը սահմանափակվե՞լ է, թե՞ ինքանկամ եք ներկայացել դատարան»,-դատական նիստի ընթացքում ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
13:08
Ինչ եղանակ է սպասվում այսօր
Երևանում նոյեմբերի 28-ի կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին...
Աղբյուր` Panorama.am
12:52
Գործադիրը պետական բյուջեից համայնքներին 2 մլրդ 44 մլն դրամ համաֆինանսավորում տրամադրեց
«Ձեզ եմ ներկայացնում սուբվենցիոն ծրագրերը 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով ՀՀ մարզպետների աշխատակազմին 2 մլրդ 43...
Աղբյուր` Panorama.am
12:22
Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարն իրավիճակային լուծում էր. Արմեն Պետրոսյան
Նոյեմբերի  26-ին Իսրայելի և Լիբանանի միջև ուժի մեջ մտավ հրադադարի հաստատման ռեժիմը։ Փորձագիտական շրջանում կանխատեսումներ եղան, թե այն կարող...
Աղբյուր` Panorama.am
12:18
Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանցի կոչը մյուս ուժերին
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կոչով դիմել է...
Աղբյուր` Panorama.am
12:10
Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք
Ակբա բանկի Mastercard քարտապանները մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ հնարավորություն ունեն գնել ավիատոմս և միանվագ ստանալ մինչև 20% քեշբեք՝...
Աղբյուր` Panorama.am
12:06
Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը, անդրադառնալով Ա. Ցանկանյանի պաշտոնի բարձրացմնաը, գրել է. «Հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ,...
Աղբյուր` Panorama.am
11:59
Ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս քան օրհներգին. Նիկոլ Փաշինյան
«Որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում, օրինակ ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս և ուշադրություն...
Աղբյուր` Panorama.am
11:35
Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Քաղաքագետ
«Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենում, որը...
Աղբյուր` Panorama.am
11:29
Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է 24 մլն դրամի գողը. Նա կալանավորվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված...
Աղբյուր` Panorama.am
11:23
Նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը. Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ
«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ մենք պետք է որոշում ընդունենք Արթուր Պողոսյանին Քննչական կոմիտեի նախագահ և Էդուրադ...
Աղբյուր` Panorama.am
11:15
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է Շարմազանովին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառմանը։ Պատասխանը նա...
Աղբյուր` Panorama.am
11:00
Այդպես էլ պարզ չէ՝ ինչ չափորոշիչներին չեն համապատասխանել Հայաստանի ուժեղագույն ըմբշամարտիկները
Երևանում նոյեմբերի 20-22-ն անցկացվել է Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը։ ՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8...
Աղբյուր` Panorama.am
10:44
Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է...
Աղբյուր` Panorama.am
10:16
Christie's-ն աճուրդում կներկայացնի դինոզավրերի կմախքներ
Christie's աճուրդի տունը աճուրդ կանցկացնի՝ նվիրված բացառապես երեք դինոզավրերի կմախքներին։ kulturomania.ru-ն գրում է, որ աճուրդը կկայանա...
Աղբյուր` Panorama.am
10:11
Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի ու ԱՄՆ դեսպանները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը նոյեմբերի 27-ին դեսպանությունում հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։ ԴԵսպանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:50
Իտալիայում անցկացվող աշխարհի առաջնությունում շախմատիստուհի Սոֆիա Բաղրամյանը խնդիրների լուծման մրցույթում հաղթող է ճանաչվել
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում 2024 թվականի շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացվեց խնդիրների լուծման...
Աղբյուր` Panorama.am
09:45
Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պարզվում է, որ կառավարությունը ներքին կարգով ձգում է...
Աղբյուր` Panorama.am
09:30
Հարավային Կորեայի մայրաքաղաքում եղանակը ռեկորդ է սահմանել
Հարավային Կորեայի մայրաաղաք Սեուլում եղանակը ռեկորդ է սահմանել։ Նոյեմբերը դարձել է ամենաձյունառատը վերջին 100 տարվա ընթացքում։ Միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:25
Շերը ցանկանում է ավարտել երաժշտական կարիերան
Ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը՝ Շերիլին Սարգիսյանը, որոշել է ավելի քան 60 տարվա բեմական գործունեությունից հետո ավարտել երաժշտական կարիերան։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}